Սամվել Ալեքսանյանն ընդլայնում է բիզնեսը
ՖՈՏՈԱԺ Հանրապետական խմբակցության գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ընդլայնում է սեփական բիզնեսները, իրեն պատկանող «Մալաթիա» բժշկական կենտրոնի հարեւանությամբ կառուցելով մեկ այլ՝ ավելի խոշոր բժշկական կենտրոն: Ինչպես հայտնի է, շինարարությունը մի քանի տարի է ընթանում է: 11-հարկանի շենքի մի քանի հարկերը գրեթե պատրաստ են շահագործման: Իսկ մի քանի հարկերում էլ ընթանում են վերջին կոսմետիկ աշխատանքները: Past.am-ի ֆոտոլրագրողը եղել է տեղում եւ արձանագրել այնտեղ տեղի ունեցողը:
Կաբինետներում տեղադրվում են բժշկական սարքավորումներ, միջանցքներում մաքրության աշխատանքներ են: Շինարարները մեր թղթակցին ասել են, որ որպես բժշկական կենտրոնի բացում, լինելու է դեկտեմբերի 21-ից 25-ն ընկած ժամանակահատվածում, ամենահավանական ժամկետը ամսի 21-ն է:
Այս կենտրոնը, դատելով ցուցանակների, կկոչվի ոչ թե նույն անունով՝ «Մալաթիա», այլ՝ «Աստղիկ»: Մանրամասները մեկնաբանություններով ներկայացված են ֆոտոշարքում:
Գագիկ Աղբալյան