Լևոն Արոնյանը պարտվեց ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին
ՍՊՈՐՏՀայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը պարտությունով սկսեց Meltwater Champions Chess Tour արագ շախմատի մրցաշարը: Այս մասին հաղորդում է Sport.news.am-ը:
Առաջին տուրում Արոնյանը սպիտակներով մրցեց ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ եւ պարտություն կրեց 27-րդ քայլում։
Նախնական փուլում մասնակիցները 15-ական պարտիա կանցկացնեն 3 օրում: Առաջին 8 տեղերը գրաված շախմատիստները պայքարը կշարունակեն քառորդ եզրափակիչում:
Լևոն Արոնյանն առաջին մրցաշարին է մասնակցում Հայաստանի դրոշի ներքո հանդես գալուց հրաժարվելուց հետո: Սակայն այդ մրցաշարում հայ գրոսմայստերը դեռ չի ներկայացնում ԱՄՆ-ը և հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



