75-ամյա կինը միայնակ խնամում է ծեր քրոջը. նա օգնության կարիք ունի
ՎԻԴԵՈ75-ամյա Թերեզա Մաթևոսյանը մոր մահվանից հետո միայնակ պահում է հարազատ քրոջը՝ 71-ամյա Օվսաննա Մաթևոսյանին։
«Երբ մայրս ողջ էր, քույրս քայլում էր, ինքնուրույն էր։ Հիմա մոտ յոթ տարի է քույրս անկողնային հիվանդ է, դժվարությամբ է խոսում, ես եմ կերակրում ու լողացնում։ Իմ թոշակը և քրոջս նպաստը միասին կազմում է 70 հազար դրամ։ Դժվարանում եմ, որովհետև տակդիրների և դեղորայքի վրա շատ գումար է ծախսվում։ Ես նույնպես ունեմ առողջական խնդիրներ»,- News.am-ի հետ զրույցում պատմեց Թերեզա Մաթևոսյանը։
Տիկին Թերեզային օգնել ցանկացողները կարող են կապ հաստատել նրա հետ հետևյալ հեռախոսահամարով՝ 077345920:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



