Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ինչով կարող են պայմանավորված լինել հաճախակի ի հայտ եկող կապտուկները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կապտուկների առաջացման հիմնական պատճառը մաշկի տակ գտնվող մանր արյունատար անոթների վնասվածքներն են, ինչը տեղի է ունենում տարբեր տրավմաների հետևանքով։ Նման վնասվածքների դեպքում արյունը կուտակվում է մաշկի տակ, ինչն էլ դառնում է բնորոշ կապտավուն երանգ ունեցող բծի առաջացման պատճառ։ 

Նման արդյունազեղումների առկայությունը լուրջ նվազվածքներից հետո համարվում է բնական գործընթաց, սակայն լինում են դեպքեր, երբ կապտուկներն ի հայտ են գալիս անգամ չնչին վնասվածքներից հետո կամ նույնիսկ առանց որևէ պատճառի, ինչն էլ դառնում է լուրջ անհանգստության պատճառ։ Այնուամենայնիվ մասնագետները նշում են, որ հաճախակի ի հայտ եկող կապտուկները ոչ միշտ են պայմանավորված լինում առողջական լուրջ խնդիրներով, ուստի անմիջապես խուճապի մատնվելու կարիք չկա։

Medikforum.ru կայքը ներկայացրել է, թե որ դեպքերում են կապտուկները պայմանավորված լինում առողջական խնդիրներով և որ դեպքերում են հուշում ոչ լուրջ խնդիրների մասին։

Չափազանց բարակ մաշկ

Մաշկի բարակությունը կարող է լինել կապտուկների առաջացման հիմնական պատճառներից մեկը։ Այն կարող է պայմանավորված լինել գենետիկ առանձնահատկություններով կամ տարիքի հետ մաշկի պրկության ու առաձգականության համար պատասխանատու կոլագենի կորստով, ինչն էլ դառնում է մաշկի բարակացման պատճառ։

Ուլտրամանուշակագույն ճառագայթներով վնասված մաշկ

Կապտուկների պատճառ կարող են դառնալ անգամ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները։ Բանն այն է, որ այս ճառագայթների ագրեսիվ ազդեցության հետևանքով մաշկը կորցնում է իր առաձգականությունն ու պրկությունը, ինչի հետևանքով կապտուկներն ավելի հաճախ են ի հայտ գալիս և ավելի ակնհայտ են լինում։

Որոշակի դեղորայքի ընդունում

Այնպիսի դեղամիջոցները, ինչպիսին են ասպիրինը, ստերոիդներն ու հակակոագուլյանտները, կարող են դանդաղեցնել արյան մակարդման գործընթացը, ինչի հետևանքով անգամ ամենաչնչին հարվածը կամ վնասվածքը կարող է հանգեցնել արյունատար անոթների վնասվածքների՝ դառնալով կապտուկների առաջացման պատճառ։ Ընդ որում՝ նման դեպքերում կապտուկները սովորականից շատ ավելի երկար են ապաքինվում։

Ծանրության բարձրացում

Կապտուկների առաջացման պատճառ կարող է հանդիսանալ նաև ծանրության բարձրացումը։ Ընդ որում՝ ծանրությունը կարող է չափազանց մեծ չլինել, սակայն հանգեցնել մկանային մանրաթելերում միկրոսկոպիկ վնասվածքների առաջացման, ինչն էլ կդրսևորվի կապտուկների տեսքով։

Ժառանգական նախատրամադրվածություն

Անոթների ընդհանուր վիճակն ու դրանց հատուկ առանձնահատկությունները մարդը ժառանգում է ծնողներից, ուստի հաճախակի ի հայտ եկով կապտուկները ևս կարող են պայմանավորված լինել ժառանգականությամբ։ Եթե ծնողներից որևէ մեկի մաշկին կապտուկները չափազանց հաճախ ու արագ են առաջանում, ապա մեծ է հավանականությունը, որ հետագայում այս խնդրին կարող են բախվել նաև երեխաները, ուստի ժառանգականության գործոնը ոչ մի դեպքում չի կարելի անտեսել։

Որոշակի հիվանդությունների առկայություն

Չափազանց արագ ու հաճախ ի հայտ եկող կապտուկները կարող են պայմանավորված լինել նաև որոշակի հիվանդություններով, այդ թվում նաև բավական լուրջ հիվանդություններով։ Նման ախտաբանությունների շարքին են դասվում արթրիտը, արյան մակարդելիության խանգարումը, լյարդի հիվանդությունները (անգամ լյարդի ցիռոզը) և նույնիսկ արյան քաղցկեղը՝ լեյկոզը։ Սա է պատճառը, որ նախկինում հաճախ ի հայտ եկող կապտուկների խնդրի հետ երբևէ չառընչված մարդը պետք է անհապաղ խորհրդակցի մասնագետի հետ անսպասելի նման խնդրի բախվելու դեպքում։

Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարի աստղ Պատրիկ Ստյուարտը Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԱլիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին․ Report Իրանն ԱՄՆ-ից պահանջել է ապացուցել Հորմուզի նեղուցը ականներից մաքրելու մասին հայտարարությունը Արեգակնային համակարգում նոր գաճաճ մոլորակի թեկնածու է հայտնաբերվել Երկրներ, որոնք այս տարի գազ չեն ունենաԵգիպտոսը Կարմիր ծովի ռազմականացումը անընդունելի է համարում Կանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ Իշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա Կոստանյան76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ Հակոբյանը Ալիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանՍուրեն Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջիկա անելիքները Ժողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԱմիօ բանկի Վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը Forbes-ի հատուկ հրապարակման շրջանակում անդրադարձել է կայուն ֆինանսավորման դերինԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում երեք նավթատար լցանավ է պայթել ԶՊՄԿ-ի նախաձեռնությամբ ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունումՆոր Գեղի-Աշտարակ ճանապարհին «Nissan»-ը բшխվել է հողաթմբերին ու քարերին և հայտնվել դաշտում. կա վիրավnր ՀՀ-ում նոյեմբերի 1-30-ը որոշ բժշկական արտադրատեսակներ, դեղորայք, կոշկեղեն, տան և ինտերիերի պարագաներ, անվադողեր և այլն կդրոշմավորվեն Տավուշի մարզի Մովսես բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ Վահագն Ալեքսանյանին պետք է շտապ մանդատից զրկել. Աննա ԿոստանյանԵրևանից Միներալնիե Վոդի ուղևորվող «Ազիմուտ» ավիաընկերության ինքնաթիռը թռիչքից կարճ ժամանակ անց վերադարձել է «Զվարթնոց» օդանավակայան Իսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին. Աննա Կոստանյան72-ամյա թոշակառուն թունավոր հեղուկ է խմել և մահացել Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները չեն ներառում ԵՄ մասնակցությունը Եվրոպական կենտրոնական բանկի տնօրենը հայտարարել է հրաժարական տալու մասին Ռուսաստանը ենթարկվել է անօդաչուների ամենազանգվածային հարձակումներից մեկին. խոցվել է 1200 ԱԹՍ Կոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանը Կադրեր՝ այսօրվա ԱԺ միջադեպիցՍերբիայում նոյեմբերի 1-ին կրկնակի քվեարկություն տեղի կունենա