Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Նիկոլ Փաշինյանի աթոռի տակ ճգնաժամն ավելի երերուն է դարձել. «Կոմերսանտ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը հոդված է հրապարակել, որում անդրադարձել է Հայաստանում առկա իրավիճակին: Ինչպես հայտնում է Tert.am-ը, հոդվածում մասնավորապես ասվում է, որ  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո երկրում կրկին սկսել են խոսել արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին: Համաձայն «Իմ քայլը» իշխող դաշինքում «Կոմերսանտ»-ի աղբյուրների՝ դրանք կարող են տեղի ունենալ արդեն մայիսին կամ հունիսին, եթե ընդդիմության կողմից հավանություն ստանան: Այժմ իշխանությունների հակառակորդները բարենպաստ են ընկալում ընտրությունների գաղափարը, բայց մանրամասների շուրջ հակասություններ դեռ կան. ոմանք պահանջում են, որ երկրում անցումային կառավարություն ստեղծվի դեռևս քվեարկությունից առաջ: Միևնույն ժամանակ, հարցումները ցույց են տալիս, որ նոր խորհրդարանում կայուն մեծամասնություն չի լինի, ինչը նշանակում է, որ անկայունությունը դեռ երկար կմնա:

Հայաստանի նախագահը, որը վերջերս դարձել է քաղաքական ճգնաժամի գլխավոր մոդերատորը, մարտի 13-ին դրա բոլոր մասնակիցներին հրավիրել է իր նստավայր: Այնուամենայնիվ, ոչ բոլորն էին եկել: Արդյունքում, Արմեն Սարգսյանի հետ սեղանի շուրջ էին Նիկոլ Փաշինյանը, նրա «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը և ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Միևնույն ժամանակ, «Հայրենիքի փրկության շարժում»-ից իշխանությունների ամենաանհաշտ հակառակորդները բոյկոտել են հանդիպումը՝ դնելով տեսականորեն անընդունելի պայմաններ. Փաշինյանի հրաժարական և անցումային կառավարության ձևավորում՝ իրենց առաջնորդ Վազգեն Մանուկյանի ղեկավարությամբ:

Շաբաթ օրը կայացած բանակցությունների արդյունքում նախագահի մամուլի ծառայությունը տարածել է բավականին սուղ մամուլի հաղորդագրություններ, որոնցում կրկնվել է նույն միտքը.

«Հանդիպման ընթացքում ընդգծվել է քաղաքական ուժերի երկխոսության կարևորությունը, և որպես իրավիճակի լուծում ՝ արտահերթ ընտրությունների անցկացումը»:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը և նրա «Իմ քայլը» դաշինքը ծայրահեղ հակասական հայտարարություններ էին անում արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ` կամ գնալով դեպի դրանք, կամ, ընդհակառակը, մերժելով այս գաղափարը և դիմելով ժողովրդի կարծիքին: Մի անգամ նա նույնիսկ հարցրել է իր աջակցության երթի մասնակիցներին ընտրությունների մասին, և երբ ամբոխը հավանություն չի տվել, նա ասել էր, որ ընտրությունների թեման հանված է օրակարգից:

Բայց, ինչպես պարզաբանել են «Կոմերսանտ»-ի երևանյան զրուցակիցները, այժմ նրանք լրջորեն վերադարձել են դրան: Բեկումնային պահը Նիկոլ Փաշինյանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի միջև կոնֆլիկտի կարգավորումն էր, որտեղ նախկինում հրաժարվում էին ընդունել գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հեռացումը:

«Մենք պատրաստ ենք անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ մայիս-հունիս ամիսներին, եթե խորհրդարանական ընդդիմադիր ուժերը համաձայնվեն դրան, անգամ հուշագիր պետք չէ. նրանք կարող են գոնե բանավոր աջակցել գաղափարին: Բայց մենք վախ ունենք, որ խորհրդարանական ընդդիմությունը կարող է տորպեդահարել այս գործընթացը ՝ լավ իմանալով, որ արտահերթ ընտրությունների արդյունքում նրանց ներկայացվածությունը պատգամավորական կորպուսում զգալիորեն կկրճատվի»,-ասել է «Կոմերսանտ»-ի աղբյուրը «Իմ քայլ»-ում:

«Մենք շարունակում ենք պնդել, որ արտահերթ ընտրությունները ներքաղաքական փակուղուց դուրս գալու միակ ելքն են»,- «Կոմերսանտին» ասել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը:

Եվ նա անմիջապես ներկայացրել է իր սեփական հաշվարկները, թե երբ դրանք կարող են անցկացվել. «Եթե Փաշինյանը, օրինակ, ապրիլի 1-ին հրաժարական տա, ապա երկու շաբաթ անց խորհրդարանը կլուծարվի, և ընտրությունները կանցկացվեն ոչ ուշ, քան մայիսի 30-ը»: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար  Գագիկ Ծառուկյանը նույնպես հանդես է եկել արտահերթ ընտրությունների օգտին «ներքաղաքական լարվածությունը թուլացնելու համար»:

Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը 25/27 Երկուսով քվեախցիկումՎթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն Ռուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ․ Պուտին ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելուՏավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով 25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՎիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում«Կանանց գաղութ»-ի մոտ «Maybach»-ը կոտրել է գազատար խողովակներ, ապա բախվել կայանված «BMW X5»-ին և կողաշրջվել. կան վիրավnրներ Թրամփը չի բացառել Իրանին հարվածները Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց հարվածներ են հասցրել Միացյալ Թագավորությունը ցանկանում է երկխոսություն սկսել ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժի համակարգի շուրջ Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»–ում