Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Այս իշխանություններն այլևս որևէ կշռադատված քայլի ընդունակ չեն․ «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Պատերազմից հետո Հայաստանը շատ լուրջ համակարգային խնդիրների առջև է կանգնել, իսկ այդ խնդիրների լուծումը պահանջում է յուրաքանչյուր ոլորտի նկատմամբ անհատական մոտեցում, որպեսզի պետությունն ընդունակ լինի վերականգնվել և արագ դուրս գալ շոկից։ Բայց, արի ու տես, որ մեզանում ճիշտ հակառակն է արվում։ Մարտի 11 -ի կառավարության նիստում որոշում է կայացվել «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» և «Կրթության մասին» օրենքներում փոփոխություն կատարելու մասին նախագծին հավանություն տալ: Կրթության ոլորտում «բարեփոխումների» անվան տակ այսպիսի նախաձեռնությունների միջոցով իշխանությունները փորձում են նախորդ տարվա համեմատ էականորեն նվազեցնել կրթության ոլորտի ֆինանսավորումը։ Ըստ նախնական տվյալների, կրճատումը լինելու է մոտ 10-15 %-ով, ինչը մեր պարագայում լուրջ թիվ է։

Իբր նախադպրոցական ու դպրոցական հաստատությունների աշխատակիցները մի երևելի վարձատրություն էին ստանում, հիմա էլ նրանց աշխատավարձերը կարող են էապես կրճատվել։ Իսկ շատ աշխատակիցներ էլ ուղղակի կանգնելու են իրենց աշխատանքը կորցնելու վտանգի առաջ։ Մինչդեռ ուսուցչի կամ մանկապարտեզի աշխատակիցների աշխատանքը համարվում է բավականին ծանրաբեռնված և պետք է ըստ արժանվույն գնահատված լինի, քանի որ պետության ապագան կախված է մատաղ սերնդի դաստիարակությունից և կրթությունից։ Բայց զավեշտալին այն է, որ այս քայլին գնում է մի կառավարություն, որի ղեկավար Փաշինյանը ճառեր էր ասում կրթության կարևորության մասին, իսկ գիտելիքահեն տնտեսություն ստեղծելու գաղափարն էլ սարքել էր մատի փաթաթան։

Վերջինս ոչ միայն հայտարարում էր, թե այսօրվա կրթությամբ կանխում ենք վաղվա աղքատությունը, այլև այնպիսի պահանջներ էր դնում, թե ՀՀ միջին վիճակագրական քաղաքացին 22 տարեկանում պետք է ունենա բարձրագույն կրթություն, երեք լեզվի պետք է տիրապետի և այլն։ Բայց նկատի ունենանք, որ սրանք լոկ խոսքեր են, և հենց այս իշխանությունների կառավարման շրջանում կրթական համակարգը շատ ծանր ու անկայուն վիճակի մեջ հայտնվեց՝ կրթության դերակատարության ընդհանուր նվազեցումից մինչև բուհերում բարձիթողի իրավիճակ և հայագիտական առարկաների կարևորության անտեսում։ Իշխանությունների կրթական քաղաքականությունը տանում է այնպիսի հանգրվանի, որ կրթական համակարգը որոշ ժամանակ անց ուղղակի կկանգնի կազմաքանդման վտանգի առաջ։ Եվ, ըստ այդմ, տպավորություն է, որ իշխանությունները հատուկ պատկերացում ունեն, թե ինչպիսի կառույցների ֆինանսավորումը պետք է կրճատեն, իսկ շատերի կարծիքով՝ թե որ կառույցները դեռ քանդելու տեղ ունեն։ Այդ շրջանակում պետք է դիտարկել նաև ՄԻՊ գրասենյակի ֆինանսավորումը կրճատելու կառավարության նախաձեռնությունը։

Սակայն ուշագրավ է, որ այս օրերին ՄԻՊ-ը մեծ ծավալի աշխատանք է կատարում Արցախում Ադրբեջանի կատարած հանցագործությունները ջրի երես դուրս բերելու և միջազգային հանրությանը դրանք հասու դարձնելու հարցում։ Իսկ ՄԻՊ-ի աշխատանքի ֆոնին առավել ցայտուն է դառնում իշխանությունների անգործությունը։ Մենք օրեր առաջ գրել էինք, որ իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայում ՄԻՊ Արման Թաթոյանից «ազատվելու» և կամակատար օմբուդսմեն ունենալու համար: Հիմա նրանք առավել ակնառու են անցել հարձակման, ամբողջ թափով և, իրենց սովորության համաձայն, խտրականություն չդնելով միջոցների միջև: Փաստացի, ՄԻՊ-ի ֆինանսավորումը կրճատելու միջոցով իշխանություններն ի ցույց են դնում, որ մարդու իրավունքների ոլորտն իրենց համար ուղղակի երկրորդական նշանակության հարց է, կարևորն էլի իրենց նեղ անձնական ու նեղ կուսակցական շահերն են։ Ի դեպ, այսպիսի պահվածքը ՄԻՊ-ի նկատմամբ իր հերթին հարուցել է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող տարբեր կազմակերպությունների դժգոհությունը։

Սակայն սա դեռ վերջը չէ. պատերազմից նոր դուրս եկած երկրի իշխանությունների կողմից անտեսվում է բանակի էական հզորացման և վերահամալրման անհրաժեշտությունը։ Եվ այս համատեքստում պատահական չէ, որ մամուլում տեղեկություններ են շրջանառվում, թե իշխանական շրջանակներում ակտիվորեն քննարկվում է բանակի ֆինանսավորումը կրճատելու հարցը։ Պարզ է, որ ոչ արդյունավետ կառավարման արդյունքում Հայաստանը տնտեսական առումով շատ ծանր օրեր է ապրում, բյուջեի ֆինանսավորումն էականորեն կրճատվել է, բայց ֆինանսական միջոցների բացը հնարավոր է լրացնել տարբեր ձեռնարկումների միջոցով, ինչը չի արվում։

Եվ, ըստ էության, իշխանությունները պատերազմի շոկը լիովին չհաղթահարած երկրի պետական համակարգը նոր ցնցումների են տանում։ Եվ բոլորովին պատահական չեն լրատվական դաշտում գերակշռող դարձած այն մեկնաբանությունները, թե պետությունն այս ծայրահեղ վիճակից դուրս բերելու հարցում իշխանություններն այլևս որևէ կշռադատված քայլի ընդունակ չեն, իրենց նպատակն է ամեն կերպ մնալ իշխանության՝ թեկուզ երկիրն ավերակների վերածելու գնով։

Արտակ Գալստյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՎիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում«Կանանց գաղութ»-ի մոտ «Maybach»-ը կոտրել է գազատար խողովակներ, ապա բախվել կայանված «BMW X5»-ին և կողաշրջվել. կան վիրավnրներ Թրամփը չի բացառել Իրանին հարվածները Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց հարվածներ են հասցրել Միացյալ Թագավորությունը ցանկանում է երկխոսություն սկսել ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժի համակարգի շուրջ Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»–ում Այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի 21 համայնքներում Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով«Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումըԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ-ում հերթական Ozon-ի լոգիստիկ կենտրոն է բռնկվել անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՄեկնարկել է «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարըՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումԱրթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր2 զոհ, 5 վիրավոր. նոր մանրամասներ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի ողբերգական ավտովթարիցԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԱրտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատին12 Սուրբ վարդապետների հիշատակության օրն էՀիտլերի նախկին նստավայրն այրվել էՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ն հավատարմագրել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդով