Ադրբեջանում կալանավորել են «լեգենդար» գումարտակի հրամանատար հայտնի գեներալ-լեյտենանտին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանում կալանավորել են պահեստազորի գեներալ-լեյտենանտ Ռավշան Աքպերովին: Այս մասին հայտնում են երկրի դատախազությունից:
Նշվում է, որ ավելի ուշ մանրամասն տեղեկատվություն կհայտնվի հանրությանը:
Ադրբեջանական մամուլը գրում է, որ Աքպերովը, իրենց ձևակերպմամբ, լեգենդար №777 գումարտակի հրամանատարն է եղել: Նա մասնակցել է 1995 թվականի պետական հեղաշրջման փորձը կանխելուն, ինչից հետո նշանակվել է կորպուսի հրամանատար: Նա պաշտոնանկ է արվել Արցախյան վերջին պատերազմի առաջին օրերին:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
3
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
4
Երևանում ամուսինները բնակարանի խոհանոցի պատուհանից ուսանողի են դուրս նետել ու uպանել․ բացահայտում
5
Ինչի՞ համար է փաստաբան Թումանյանը «uպանել» 20-ամյա ուսանողուհուն․ ի՞նչ է տեղի ունեցել. մանրամասներ



