Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Արմեն Իսագուլովի մահվան կապակցությամբ
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Արմեն Իսագուլովի մահվան կապակցությամբ:
Այս մասին հայտնում են ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից։
««ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Արցախյան առաջին պատերազմում մեր հայրենիքի ազատագրման, պաշտպանության և Արցախի անկախության համար պայքարում, հետագայում նաև Արցախի և Հայաստանի հանրապետությունների իրավապահ համակարգերում պետական ծառայության ընթացքում մասնագիտական բարձր որակներ դրսևորած և իր անուրանալի ներդրումն ունեցած Արմեն Իսագուլովի մահվան կապակցությամբ:
Սերժ Սարգսյանը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել Արմեն Իսագուլովի հարազատներին, մերձավորներին, մարտական ընկերներին և գործընկերներին՝ անդառնալի կորստի կապակցությամբ»,-ասված է հայտարարության մեջ:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Ե՞րբ կբարձրանա ռուբլու կուրսը



