Ռուսաստանը և Թուրքիան տարաձայնություններ ունեն Սիրիայի հարցում․ Պեսկով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը և Թուրքիան տարաձայնություններ ունեն Սիրիայի հարցում, սակայն փոխգործակցությունը այնտեղ շարունակվում է՝ չնայած իրավիճակը շարունակում է մնալ լարված, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ ռուս զինվորականները շատ սերտորեն համագործակցում են Սիրիայի իր թուրք գործընկերների հետ` պայմանավորվածությունների հիման վրա, որոնք ձեռք են բերվել երկու երկրների նախագահների միջև:
«Իրավիճակը այն շրջաններում, որտեղ փոխգործակցություն է իրականացվում, շարունակում է մնալ շատ բարդ, այնտեղ շարունակում են մնալ ահաբեկչական տարրեր, ինչը խանգարում է իրավիճակի նորմալացմանը, բայց այդուհանդերձ փոխգործակցությունը շարունակվում է: Սիրիայի շուրջ նույնպես տարաձայնություններ կան», - ասել է Պեսկովը:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



