Նիկոլա Սարկոզին կրկին կկանգնի դատարանի առջեւ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին կրկին կկանգնի դատարանի առջեւ 2012 թվականին իր նախընտրական արշավի ապօրինի ֆինանսավորման մեղադրանքով, հայտնում է AP-ն:
Ավելի վաղ նա մեղավոր էր ճանաչվել այլ գործով կոռուպցիայի եւ ազդեցության չարաշահման համար: Սարկոզին մտադիր է բողոքարկել վճիռն այս գործով:
Սակայն նոր դատավարությունը, ամենայն հավանականությամբ, կդադարեցվի եւ հետաձգվի, քանի որ պաշտպաններից մեկը հոսպիտալացվել էր COVID-19-ով:
66-ամյա Սարկոզին, ով նախագահ էր 2007-ից 2012 թվականներին, մեղադրվում է 2012-ին վերընտրվելու իր հայտի համար թույլատրված գումարից՝ 22.5 միլիոն եվրոյից գրեթե կրկնակի անգամ ավել ծախսելու մեջ: Մեղավոր ճանաչվելու դեպքում նրան մեկ տարվա ազատազրկում եւ 3750 եվրո տուգանք է է սպառնում:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



