ՌԴ-ում մայրը փորձել է այրել 8-ամյա որդուն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ Կուրսկի մարզում քրեական գործ է հարուցվել տեղի բնակիչներից մեկի դեմ, որը մեղադրվում է իր 8-ամյա որդուն այրելու փորձի համար: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով Քննչական կոմիտեի շրջանային վարչությանը:
Քննության վարկածով՝ մարտի 15-ի երեկոյան 31-ամյա կինը որդու հետ գտնվել է տանը: Նրանց միջև վեճ է տեղի ունեցել, որի ընթացքում մայր ու որդի դուրս են եկել բակ, որտեղ կինը հեղուկ վառելիք է լցրել որդու վրա և հրկիզել: Գիտակցելով, թե ինչ է արել, մայրը հանգցրել է կրակն ու բժիշկ կանչել: Տղային հոսպիտալացրել են երրորդ աստիճանի այրվածքներով:
Կնոջ նկատմամբ քրեական գործ է հարուցվել «Մանկահասակի նկատմամբ առանձնակի դաժանությամբ իրականացված մահափորձ» հոդվածով: Նրան ձերբակալել են, որոշվում է կալանքի տակ առնելու հարցը: Հետաքննությունը շարունակվում է, կատարվածի հանգամանքները պարզվում են:



