«Ռուսաստանը կարձագանքի ԱՄՆ-ի կողմից հրթիռների տեղակայմանը Եվրոպայում, Ճապոնիայում կամ Հարավային Կորեայում». Շոյգու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը պատշաճ կերպով կպատասխանի, եթե Միացյալ Նահանգները միջին կամ փոքր հեռահարության հրթիռներ տեղակայի Եվրոպայում, Ճապոնիայում և Հարավային Կորեայում:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ղազախական Tengrinews.kz պորտալին տված հարցազրույցում:
ՌԴ ՊՆ ղեկավարի խոսքով՝ միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագիրը միանգամայն ընդունելի էր, և ռուսական կողմն այն կարծիքին է, որ Միացյալ Նահանգները գտել և ինչ-որ տեղ նաև հորինել է այս պայմանագրից դուրս գալու հատուկ պատճառներ:
Նա հիշել է, որ Ռուսաստանը պարտավորություն է ստանձնել չտեղակայել նման զենքեր, եթե դրանք Եվրոպայում չհայտնվեն:
«Բայց եթե դրանք տեղակայվեն, մենք, բնականաբար, պատշաճ կերպով կարձագանքենք: Գրեթե նույն կերպ, ինչպես նաև մեր երկրի արևելքում, իհարկե, այդ դեպքում նկատի ունեմ Ճապոնիայի և Հարավային Կորեայի տարածքում հնարավոր տեղակայումը»,- ընդգծել է Շոյգուն:



