Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Եկել են իրենց պատվերն ու միսիան կատարելու՝ ի վնաս հայ ժողովրդի ու հայոց պետականության». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այսօր մենք իրապես ծանր վիճակում ենք, որովհետև մեր հասարակարգը չի կարողանում գիտակցել ամենապարզ բանը. այն է՝ մենք այսօր ոչ թե հնի ու նորի, լավի ու վատի կամ զուտ քաղաքական խնդիր ունենք, այլ ունենք պետականությունը պահելու, մեր ազատագրած տարածքները հետ բերելու, արժանապատվությունը վերականգնելու խնդիր: Այսօր մեր ազգի լինել-չլինելու խնդիրն է: Մենք նաև Արցախի խնդիրն ի օգուտ մեզ լուծելու հարց ունենք: Խոսելով երկրում ստեղծված իրավիճակից, արտաքին ու ներքին սպառնալիքներից՝ «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Հայ ազգային ճակատ» կազմակերպության նախագահ, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը:

«Այս խնդիրները կարելի է տարբեր կերպ մեկնաբանել՝ անվանելով թե՛ քաղաքական, թե՛ ազգային գաղափարաբանության ճգնաժամ, բայց սա այն է, ինչն ունենք և ինչը պետք է գիտակցել: Այս ամենից զատ՝ առաջին հերթին մի խնդիր ունենք. մեր ազգաբնակչությունը չկարողացավ ազգային գաղափարաբանությամբ ձևավորվել, որի մեջ հիմնական հիմքերը մշակույթն ու կրթությունը կլինեին: Այս պատճառով մենք այսօր բավականին դեգրադացված վիճակում ենք: Դրա հետ մեկտեղ ունենք բազում խնդիրներ՝ սկսած ներքաղաքականից, վերջացրած արտաքին քաղաքականությամբ: Հիմնական խնդիրը, սակայն, հետևյալն է. եթե քո պետականությամբ զբաղված են ապազգային ուժեր, մարդիկ, որոնք շահագրգռված չեն քո երկրի ամրության և ազգի հարատևման հարցում, ամբողջությամբ հակառակ են ազգայինին, բնականաբար, նման իշխանության օրոք բոլոր տեսակի մարտահրավերները հարվածում են մեզ: Եվ պատճառն այն է, որ այստեղից ոչ ոք չի գործում ի նպաստ մեր պետականության և մեր ազգի: Խոսքը բոլոր տեսակի մարտահրավերների մասին է՝ սկսած աշխարհաքաղաքական գլոբալ խնդիրներից, մինչև տնտեսական, կրթական և այլն: Ընդհանուր առմամբ, մեր ներսի թուրքին հեռացնելուց ու պատասխանատվության ենթարկելուց հետո միայն կարող ենք ամուր մնալ ներսում ու արժանապատիվ պայքարել արդեն նաև դրսի մարտահրավերների դեմ»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Գևորգ Գևորգյանը մի շարք վտանգների մասին մատնանշեց: «Այսօր մեր երկրում թուրքի ադյուտանտներ ունենք: Ալիևն օրենսդիր մարմինն է, Նիկոլը՝ գործադիրը: Ինչ հրահանգ ստանում են այնտեղից, իրականացնում են այստեղ: Արտաքին ուժերից իրենց միակ հենարանն այսօր մնացել են Թուրքիան ու Ադրբեջանը, ինչը պատահական չէ: Վարչապետ կոչվածն աննախադեպ բառը շատ էր սիրում օգտագործել: Եվ, այո, ընդհանրապես հայ ժողովրդի պատմության մեջ աննախադեպ էր այն, որ իշխանությանը պաշտպանում են Թուրքիան և Ադրբեջանը, նաև շահագրգռված են իր պաշտոնավարման հարցում: Միևնույն ժամանակ, ինքը մի հարցում ևս չէր ստում, երբ ասում էր, որ օպերատիվ կապ ունի Ալիևի հետ: Իրենց օպերատիվ կապերով կործանում են մեր պետականությունը: Այս իշխանությունը չի ուզում հեռանալ, որովհետև չեն եկել հեռանալու, այլ եկել են իրենց պատվերն ու միսիան կատարելու՝ ի վնաս հայ ժողովրդի ու հայոց պետականության: Իրենք շատ փայլուն կատարում են իրենց գործը, դրա համար չեն ուզում հեռանալ:

Բայց, միևնույն է, Նիկոլի հեռացումը շատ մոտ ապագայում է, իսկ իր թիմը բավականին լուրջ խնդիր է ունենալու. Նիկոլը «քցելու» է իր խմբին: Թեպետ նրանք փորձելու են վերարտադրվել տարբեր կուսակցությունների ու ուժերի միջոցով, բայց վստահ եմ՝ մեր ժողովրդի գիտակից մասն ամեն ինչ անելու է, որ նրանք չվերարտադրվեն, որովհետև այս կործանարար ներկայի մեջ յուրաքանչյուրն իր պատասխանատվությունն ունի: Այս իշխանությունը հնարավոր բոլոր ճանապարհներով մեր երկիրը կործանման բերեց»,-շեշտեց Գ. Գևորգյանը:

Անդրադառնալով իշխանության քաղաքականությանը՝ նա ընդգծեց, որ 2018 թվականից սկսած՝ գնացին պետական ինստիտուտները վարկաբեկելու ճանապարհով: «Սկզբում ինստիտուտները վարկաբեկում էին անձերի միջոցով, հետո անցան պետական ամբողջ ինստիտուտների փլուզման գործին: Ազատամարտիկների, տարբեր անձերի միջոցով սկսեցին խփել ազատամարտին ու, բնականաբար, բանակին, Վեհափառի միջոցով՝ եկեղեցուն ու հավատին:

Պատմությամբ, լեզվով ու ազգային գաղափարաբանությամբ սկսեցին խփել ամբողջ կրթական համակարգին, հայոց լեզվին: Այդ ամենի փոխարեն փորձեցին անբարո բաներ խցկել: Արդյունքում ունենք քաոս: Ունենք թե՛ քաղաքական, թե՛ նաև տնտեսական քաոս, և բոլոր տեսակի քաոսներն անկառավարելի են: Բայց կա մի բան, որը կառավարել չի լինի: Խոսքն ամբողջ հայ ազգի՝ մի մարդու նման ոտքի կանգնելու մասին է»,-ասաց նա՝ ընդգծելով, որ նկարագրված իրողությունները գլոբալիզմի քարոզչության տրամաբանության մեջ են, որն այս իշխանությունն իրականացրել է այս ընթացքում:

«Գլոբալիզմը պատրիոտիզմի՝ հայրենասիրության ուղիղ հակառակն է: Նրանք հենց այս գլոբալիզմի ջատագովներն են:Բայց մեր փոքր երկիրը, մեր պետականությունը առավել ևս այս տարածաշրջանում իր գոյությունը կարող է պահպանել ու ամրանալ միայն այն դեպքում, երբ ամբողջովին ամուր կլինենք ազգային գաղափարաբանությամբ: Ազգաբնակչությունը միայն այդ պարագայում ամուր կլինի, և միայն այդ դեպքում կարող ենք միջազգային քաղաքական արենայում ամուր տեղ ունենալ: Իրենք եկել էին այս ամենը քանդելու, ինչը, կարելի է ասել, որ որոշակի ձևով հաջողվել է: Ամեն դեպքում՝ համոզված եմ, որ կարճ ժամանակ անց ազգային պետություն ստեղծելու գերնպատակով մենք կկարողանանք այդ ամենը վերականգնել, որովհետև հայ ժողովրդի գենետիկ կոդի մեջ է դրված ազգային գաղափարաբանությունը: Շատ արագ հնարավոր է ոտքի հանել այն: Կոնկրետ, նպատակային ու համակարգված աշխատանքի դեպքում մենք կունենանք ամուր պետականություն, նորից ժպտացող, ամուր ու արժանապատիվ հասարակություն: Մեր հույսը միշտ Աստծո ու մեր ազգային համախմբման մեջ է եղել: Որքան էլ դարեր ի վեր մեզ փորձել են ճնշել ու վերացնել, միևնույն է, մենք Աստծո օրհնությամբ կարողացել ենք հաղթահարել, ամրանալ և ազատագրել»,-նշեց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, պատմական առումով ևս այնպիսի ծանր իրավիճակում ենք, որի նմանը չի եղել: «Այսպիսի իրավիճակ չենք ունեցել, բայց ես վստահ եմ, որ կարճ ժամանակ անց մենք այս ամենը կհաղթահարենք: Բոլոր նրանք, ովքեր երկրի փրկության և կառավարման գործում են լինելու, պետականության ու ազգի համար պատասխանատվություն են ստանձնելու, պետք է այնքան քրտնաջան աշխատանք տանեն, որ մեր հասարակարգին նորից ազգային գաղափարաբանության բերեն: Եվ ազգային պետականություն ստեղծելով՝ հիմքը պետք է դրվի ազգային մշակույթի ու կրթության վրա: Միգուցե ոչ ոք չի կարող պատկերացնել, որ կարելի է կարճ ժամանակահատվածում նորից մեր ազգին ոտքի հանել, բայց այդ պարագայում, հավատացած եղեք, շատ կարճ ժամանակ հետո՝ թեկուզ 10-15 տարի հետո, մենք կունենանք այդ հասարակարգը»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել