«Հայկական լավագույն ուտեստները». Քարդաշյան քույրերը ցույց են տվել` ինչ հայկական ուտեստներ են եղել Ռոբ Քարդաշյանի 34-ամյակին
ԼԱՅՖՔարդաշյան ընտանիքի միակ արու զավակը՝ Ռոբերտ Քարդաշյանը, նշել է 34-ամյակը: Այդ առթիվ նրան շնորհավորել են բոլոր քույրերը՝ բացառությամբ Քայլի Ջեների:
Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն Ինստագրամի իր էջում շնորհավորել է եղբորը և ասել՝ իրենց դուստրերի մտերմությունը ջերմացնում է իր սիրտը։ Նա նշել է, որ շատ է սիրում եղբորը և հավելել, որ միշտ պատրաստ է աջակցել նրան։
Ռոբին շնորհավորել է նաև Քլոյե Քարդաշյանը: Քլոյեն ու Քիմը ցույց են տվել, թե ի՞նչ հայկական ուտեստներ են եղել Ռոբի ծննդյան խնջույքին: Լուսանկարներում և տեսանյութերում երևում է, որ խնջույքին եղել է տոլմա, փախլավա և հայկական այլ ուտեստներ:





1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել



