Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Լրացուցիչ կոնֆլիկտային հարաբերություններ են ստեղծում իշխանությունների և լրագրողական հանրույթի միջև». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Լրատվական դաշտի հետ կապված առաջարկվող օրենսդրական փոփոխությունները, նախագծերը հաջորդում են մեկը մյուսին: Չենք հասցնում մեկը «մարսել», քննարկել, կարծիք հայտնել, երբ հայտնվում է երկրորդը, երրորդը և այսպես շարունակ: Իսկ վերջում թերևս կասենք՝ այսպես էլ մնա, լավ է: «Փաստն» իր ընթերցողներին բազմիցս տարաբնույթ նյութերով ծանոթացրել է կատարվող փոփոխություններին, ներկայացրել փորձագետների դիտարկումներն ու մտահոգությունները: Առաջին ու ամենակարևոր արձագանքը հետևյալն էր՝ փոփոխությունները մահակ են դառնալու ընդդեմ լրատվամիջոցների, լինելու են անարդյունավետ և ամենակարևորը՝ դրանք իրականացվում են առանց լրագրողական հանրույթի հետ պատշաճ քննարկումների ու խորհրդակցությունների:

Դրանցից են՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների՝ «Զանգվածային լրատվության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունը, որն առնչվում է ԶԼՄ-ի անանուն աղբյուրներին հղում կատարելու արգելքին, դատախազության առաջարկած փոփոխությունը Քրեական օրենսգրքում, որի համաձայն, հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելու կամ զրպարտելու դեպքում կգործի տուգանք կամ ազատազրկում, Ալեն Սիմոնյանի հեղինակած օրենսդրական նախագիծը, որով խստացվում է վիրավորանքի ու զրպարտության համար նախատեսված փոխհատուցման չափը։ Հիմա էլ կառավարությունն առաջարկում է Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ մասում փոփոխություն կատարել` հստակեցնելով լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու հոդվածը: Խոսքն, ըստ արդարադատության փոխնախարարի, տեխնիկական փոփոխության մասին է. առաջարկվում է հոդվածի երրորդ մասի «և» շաղկապը փոխարինել «կամ» շաղկապով: Թե ինչո՞վ է պայմանավորված իշխանությունների՝ օրենսդրական նման հատվածային փոփոխություններ կատարելու այս մոլուցքը, կարելի է միայն ենթադրել:

Եվ այդ ենթադրությունները մեզ բոլորովին էլ լավ տեղ չեն տանում: Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն օրենսդրական նման փոփոխություններ կատարելու մղումը պայմանավորում է հիմնականում քաղաքական լարվածության հետ:

«Ինչպես նաև այն հանգամանքի հետ, որ իշխանություններն այդ քաղաքական լարվածությունն ընկալում են որպես իրենց համար ոչ բարենպաստ տեղեկատվական միջավայրին նպաստող և փորձում են, իմ կարծիքով, ոչ կոմպետենտ և ոչ պրոֆեսիոնալ նախաձեռնություններով հանդես գալ, որպեսզի այդ ոչ բարենպաստ մթնոլորտը չեզոքացնեն: Բայց կա իրավական նորմերի կիրառման որոշակի տրամաբանություն, այն մեխանիզմները, որոնք ընտրվում են իշխանության կողմից, և այդ մեխանիզմների հիմնավորվածությունը թույլ չեն տալիս ենթադրել, որ դրանք արդյունավետ կլինեն և ինչ-որ ձևով դրական ազդեցություն կունենան տեղեկատվական ընդհանուր մթնոլորտի վրա: Իսկ հակառակ էֆեկտը կարող են ունենալ, քանի որ լրացուցիչ կոնֆլիկտային հարաբերություններ են ստեղծում իշխանությունների և լրագրողական հանրույթի միջև»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Նավասարդյանը:

Կառավարությունը շրջանառության մեջ է դրել նաև «Գովազդի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով արգելվում է շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի ցանկացած տեսակի գովազդը, այդ թվում՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ և կայքերով։ Լրատվամիջոցներն արդեն իսկ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել այս խնդրի հետ կապված: Խնդրին անդրադարձել է նաև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը՝ նշելով, որ համավարակի և պատերազմի պատճառով գովազդային շուկան գրեթե փլուզվել է, և լրատվամիջոցների համար գովազդային մուտքերի 20-ից 35 տոկոսը գոյանում է շահումով խաղերի գովազդից, որն էլ օգնում է նրանց գոյատևել: Իշխանություններն իրենց հերթին նշում են՝ այս կերպ փորձում են պայքարել մոլախաղերի դեմ: Իհարկե, որևէ բանական մարդ չի ընդդիմանա այս պայքարին, գիտակցում ենք, որ մոլախաղերը շատ ընտանիքների փլուզման և սարսափելի այլ քայլերի պատճառ են դառնում, բայց արդյո՞ք մոլախաղերի դեմ պայքարելու համար լավագույն ուղին է ընտրվել, գովազդի արգելմամբ հնարավո՞ր է հարց լուծել, թե՞ ուղղակի ցանկանում են այս կերպ լրատվամիջոցներին ճնշել: Երևանի մամուլի ակումբի նախագահը ևս ընդգծում է՝ մոլախաղերի գովազդի սահմանափակում անպայման պետք է լինի:

«Մենք այս դեպքում ոչ միայն պետք է մտածենք լրատվամիջոցների ֆինանսական վիճակի, այլ նաև այն ազդեցության մասին, որ այդ մոլախաղերն ունենում են հասարակության վրա: Այս հարցում անհրաժեշտ են շատ հստակ և արդյունավետ կարգավորումներ, սակայն այն նախաձեռնությունները, որոնց հետ ես եմ ծանոթ, շատ մեխանիկական են: Չեմ կարծում, որ դրանք լուծելու են այն խնդիրը, որը փորձում են նախաձեռնողները լուծել»,-եզրափակում է Բորիս Նավասարդյանը:

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել