Մահացել է կոմպոզիտոր Սուրեն Զաքարյանը
ՄՇԱԿՈՒՅԹՄահացել է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, կոմպոզիտոր Սուրեն Զաքարյանը, հայտնում է միության ֆեյսբուքյան էջը։ Միությունը հոգեհանգստի եւ հուղարկավորության մասին կտեղեկացնի ավելի ուշ։
Սուրեն Զաքարյանը ծնվել է 1956 թ.-ին Երեւանում։ 1981թ. ավարտել է Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինը․ 1983թ.-ին՝ կոնսերվատորիայի ասպիրանտուրան: 1985թ.-ին ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը։
Հեղինակ է սիմֆոնիկ, կամերային ստեղծագործությունների, որոնք կատարվել են Եվրոպայում, ԱՄՆ-ում. Ռուսաստանում, Հայաստանում։ 2017թ․-ին պարգեւատրվել է Մովսես Խորենացու մեդալով։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



