Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«1:0 հօգուտ Պուտինի». գերմանական Die Zeit-ը՝ ԱՄՆ և ՌԴ առաջնորդների միջև տեղի ունեցած վերջին միջադեպի մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Գերմանական Die Zeit պարբերականի լրագրող Մայքլ Թումանը ծավալուն հոդված է ներկայացրել՝ անդրադառնալով օրերս ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև տեղի ունեցած միջադեպին: 

Ստորև ներկայացնում ենք հեղինակը հոդվածի որոշակի կրճատումներով. 

«Ջո Բայդենը Վլադիմիր Պուտինին մարդասպան է անվանել: Այս հայտարարությունը հետք կթողնի Ռուսաստանի նախագահի հետ նրա հարաբերությունների վրա: Մենք վտանգավոր սրման շեմի՞ն ենք»,- սկսելով իր հոդվածը՝ հարցնում է Թումանը: 

«Եկեք մի փոքր հետ գնանք: Բայդենի նախորդը՝ Բարաք Օբաման, նույնպես մեկ անգամ վիրավորել էր  Պուտինին՝ 2014 թվականին Ղրիմ ներխուժելուց հետո Ռուսաստանն անվանելով «տարածաշրջանային տերություն»: Այն ժամանակ Մոսկվան ավելի շատ էր վրդովվել, քանի որ ռուսական տեսանկյունից, ստորացումն ավելի վատ է, քան բանավոր դատապարտումը», - նկատում է լրագրողը:

Թումանն իր հոդվածում, վկայակոչելով ՌԴ նախագահի խոսքերը, ընդգծում է, որ «այնուամենայնիվ, վերջին միջադեպից հետո Պուտինը Բայդենին առողջություն է մաղթել, բանավեճի հրավիրել և իր պատասխանում նշել՝ նման բառերն իրականում բնութագրում են այն մարդկանց, որոնք դրանք արտաբերում են»:

«1:0՝ հօգուտ Պուտինի»,- մանրամասնում է նա: 

Հոդվածի հեղինակի կարծիքով՝ այնուամենայնիվ, ներկայում «անմիջական հետևանքներ դեռևս չեն լինի»:

«Ջո Բայդենը դարձել է Ռոնալդ Ռեյգանից ի վեր առաջին նախագահը, որն իր նախագահությունը չի սկսել Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնմամբ: Նա լավ գիտի Պուտինին, քանի որ դեռ Օբամայի օրոք զբաղեցնում էր փոխնախագահի պաշտոնը, որի ժամանակ անցել էր մի շարք ճգնաժամերի միջով՝  սկսած Ղրիմից մինչև Ռուսաստանի ենթադրյալ միջամտությունը 2016-ի ընտրարշավին: «Դուք հոգի չունեք», - ասել էր նա մի անգամ Պուտինին, որին ի պատասխան ՌԴ նախագահը նշել էր՝ «Մենք հասկանում ենք միմյանց»»,- փաստում է հոդվածագիրը: 

Ինչ վերաբերում է ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների սրմանը, ապա այս առումով Թումանը, հիշելով վերջին շրջանի դեպքերը, վստահեցնում է գերտերությունների միջև հարաբերությունները կմնան «սառնարանային ջերմաստիճանի» վրա, բայց երկխոսությունը կշարունակվի այն նույն մարդկանց միջև, որոնք իրար «մարդասպան» են անվանում: 

Հիշեցնենք՝ ավելի վաղ Բայդենը, պատասխանելով ԶԼՄ-ների հարցին, թե արդյոք նա Պուտինին մարդասպան է համարում, դրական պատասխան էր տվել, ինչպես նաև հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահը «պատասխան կտա» ԱՄՆ-ի ընտրություններին, իբր, միջամտելու համար:

Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում«Կանանց գաղութ»-ի մոտ «Maybach»-ը կոտրել է գազատար խողովակներ, ապա բախվել կայանված «BMW X5»-ին և կողաշրջվել. կան վիրավnրներ Թրամփը չի բացառել Իրանին հարվածները Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց հարվածներ են հասցրել Միացյալ Թագավորությունը ցանկանում է երկխոսություն սկսել ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժի համակարգի շուրջ Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»–ում Այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի 21 համայնքներում Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով«Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումըԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ-ում հերթական Ozon-ի լոգիստիկ կենտրոն է բռնկվել անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՄեկնարկել է «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարըՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումԱրթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր2 զոհ, 5 վիրավոր. նոր մանրամասներ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի ողբերգական ավտովթարիցԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԱրտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատին12 Սուրբ վարդապետների հիշատակության օրն էՀիտլերի նախկին նստավայրն այրվել էՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ն հավատարմագրել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՆորայր Հախոյանը 1/8 եզրափակչում պարտվեց աշխարհի չեմպիոն Վախթանգ Լոլուային. ԱԱԼուգանսկին Ուկրաինայի հարվածի հետևանքով 1 մարդ ծայրահեղ ծանր վիճակում էՖրանսիայում սկսվել է զանգվածային բողոքի ցույցերի և անկшրգությունների նոր ալիք Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել Խոշոր ավտովթար Արենիում․ 2 վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները Գերմանիան ամեն օր բшխվում է Ռուսաստանի կողմից անկայունացման փորձերի․ Մերց Փաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք ՉալաբյանԱյսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման Խոջոյան «Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՄարտունու քաղաքապետի թեկնածուն հարցաքննվելուց հետո դուրս եկել հակակոռուպցիոն կոմիտեից. Փաստաբան