«Ես ձգտում եմ երեկվանից ավելի լավը լինել». Լիա Զախարյանի լուսանկարը Մոսկվայից
ԼԱՅՖԴերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ոճային կերպարում է։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Լիան ջինսե տաբատ է կրում եւ վերարկու։ Դերասանուհին արձակել է մազերն ու բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ «Ես ձգտում եմ երեկվանից ավելի լավը լինել եւ շատ քաղցրավենիք ուտել»,- հրապարակման մեկնաբանություններում կատակել է Լիան։ Ըստ սոցիալական ցանցում արված նշման՝ լուսանկարն արվել է Մոսկվայում։
Օրերս հրապարակված կադրերում դերասանուհին սեւ հագուստ էր կրում՝ տոպ, լայնեզր տաբատ եւ պիջակ։ Դերասանուհին բարձրակրունկներ էր ընտրել, արտահայտիչ դիմահարդարմամբ էր։ «Մուգ հագուստով զբոսանքի դուրս եկա մութ գիշերն ու միահյուսվեցի»,- հրապարակումը ռուսերենով մակագրել էր Լիան։ Սոցիալական ցանցում արված նշման համաձայն՝ լուսանկարն արվել էր Մոսկվայում։