Կոտայքի մարզում 48-ամյա վարորդը Lexus-ով բախվել է ծառերին. կա վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ մարտի 20-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 07:30-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի բնակիչ, 48-ամյա Արկադի Մ.-ն, իր վարած Lexus մակնիշի 80 TT 800 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Սևան ավտոճանապարհի 45 կմ-ին, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևոր, Վարդենիս քաղաքի բնակիչ, 23-ամյա Ռուդիկ Մ.-ն բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է «Հրազդան» բժշկական կենտրոն:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



