Հարրի Փոթերին մարմնավորած Դենիել Ռեդքլիֆը Paramount Pictures-ի նոր ֆիլմում չարագործի կերպարով կներկայանա
ՄՇԱԿՈՒՅԹԲրիտանացի դերասան Դենիել Ռեդքլիֆը կնկարահանվի «Կորած քաղաք Դ» (Lost City Of D) մարտաֆիզիկական-արկածային կատակերգական մարտաֆիլմում, հայտնում է Deadline-ը:
Ռեդքլիֆը, որն առավելապես հայտնի է Հարի Փոթերի դերով, միացել է Paramount Pictures ընկերության դերասանական կազմին:
Նշենք՝ ավելի վաղ հայտարարվել էր, որ Սանդրա Բալոքը և Չենինգ Թաթումը ևս կնկարահանվեն այս ֆիլմում: Ըստ նախնական տեղեկությունների՝ Ռեդքլիֆը կմարմնավորի չարագործի, որը կփորձի առևանգել գլխավոր հերոսներին:
Ֆիլմի ռեժիսորներն են Ադամ և Աարոն Նիերը: Բացի այդ, նոր նախագծի վրա աշխատում են Դանա Ֆոքսը, Սեթ Գորդոնը և Լիզա Չասինը: Նկարահանումների մեկնարկի նախնական ամսաթիվը դեռևս հայտնի չէ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



