Կորոնավիրուսով վարակվածների թիվը Ռուսաստանում նվազում է երրորդ օրն անընդմեջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎերջին մեկ օրում Ռուսաստանի 85 շրջաններում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 9299 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Կոմերսանտ»-ը, վարակման դեպքերի թիվը 3.46 տոկոսով ավելի քիչ է նախօրեին արձանագրված ցուցանիշից (9632):
Ընդհանուր առմամբ, համաճարակի ողջ ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվել է 4 456 869 մարդ: Այս ցուցանիշով Ռուսաստանը 4-րդն է ողջ աշխարհում, զիջում է ԱՄՆ-ին, Բրազիլիային և Հնդկաստանին:
Վերջին մեկ օրում վարակման ամենից շատ դեպքեր են գրանցվել Մոսկվայում (1511), Սանկտ Պետերբուրգում (881), Մոսկվայի մարզում (648), Նիժեգորոդի մարզում (346), Ռոստովի մարզում (243):
Վերջին 24 ժամում ՌԴ-ում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահացության 371 դեպք՝ ընդհանուր ցուցանիշը հասցնելով 95 030-ի:
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
3
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
4
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ
5
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ



