Բարսելոնայի պաշտպանը Լա Լիգայի ռեկորդ է սահմանել
ՍՊՈՐՏ«Բարսելոնայի» պաշտպան Սերժինյո Դեստը դուբլի հեղինակ դարձավ Իսպանիայի առաջնության 28-րդ տուրի «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում: Սան Սեբաստիանում կայացած հանդիպումն ավարտվեց 6:1 հաշվով ՝ հօգուտ կատալոնացիների:
Ըստ Opta-ի ՝ Դեստը դարձավ պատմության մեջ առաջին ամերիկացին, ով դուբլի հեղինակ դարձավ Լա Լիգայի խաղում: Բացի այդ, Սերժինյոն ԱՄՆ-ի ներկայացուցիչ միայն երրորդ խաղացողն է, ով գոլ խփեց Իսպանիայի առաջնության խաղում:
Նրանից առաջ դա արել էին Ժոսի Ալտիդորը (2008) և Յունուս Մուսան (2020):
«Բարսելոնան» 62 միավորով վերադարձավ Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնական: Առաջատար «Աթլետիկոն» ունի 66 միավոր:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



