Երևան, 17.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Համառոտ տեղեկություններ անցած շաբաթվա ընթացքում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին. «Հենակետ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ամփոփումը՝ անցած շաբաթվա ընթացքում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին:

Մարտի 15-ից մեկնարկել և մինչև ամսի 18-ը Ադրբեջանում շարունակվել են լայնամասշտաբ պլանային զորավարժությունները։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ լայնամասշտաբ զորավարժությունների ընթացքում օգտագործվել են թուրքական «Bayraktar» հարվածային ԱԹՍ-եր։ Ըստ իսրայելական ԶԼՄ-ների, զորավարժությունների ժամանակ կիրառվել են իսրայելական արտադրության  հակատանկային «Tamuz Spike» միջոցներ, «Lahat» հրթիռներ և «SPEAR 120MM» ականանետային համակարգեր, ինչպես նաև՝ «IAI Heron», «IAI Harop» և «Elbit Hermes» անօդաչու սարքեր։

Սթոքհոլմի Խաղաղության խնդիրների հետազոտության միջազգային ինստիտուտը (SIPRI) ներկայացրել է իր տարեկան զեկույցը, որում նշվում է, թե Ադրբեջանը վերջին տարիներին ընդլայնել է իր ռազմական կարողությունները՝ հիմնականում զենք ներմուծելով: 2016-2020 թ․ ընթացքում Ադրբեջանը սպառազինության 69 տոկոսը գնել է Իսրայելից:

Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցության երիտասարդական կազմակերպության 6-րդ համագումարում Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, «դուք գնացել եք օգնելու մեր եղբայրներին՝ Կիպրոսից մինչև Իրաք և Սիրիա, Ղարաբաղից մինչև Լիբիա»:

«Թեհրանի երկխոսության» երկրորդ համաժողովում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե ԼՂ-ում տարածաշրջանային ավելի լայն համագործակցության հնարավորություն կա, իսկ Իրանի, Ադրբեջանի ու Վրաստանի միջև փոխգործակցությունն իր ներդրումը կունենա տարածաշրջանի զարգացման հարցում:

Մարտի 15-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, առաջին տիկին Մեհրիբան Ալիևան և նրանց դուստրը՝ Լեյլա Ալիևան այցելել են Վարանդայի (Ֆիզուլի) և Հադրութի շրջաններ: Ալիևը Հադրութում բարձրացրել է Ադրբեջանի դրոշը և մասնակցել է Վարանդա (Ֆիզուլի)-Հադրութ ճանապարհի շինարարության մեկնարկին նվիրված արարողությանը:

Ադրբեջանի նախագահի խոսքերով, շուտով շահագործման կհանձնվի Բարդա-Ակնա (Աղդամ) ճանապարհը, Հորադիզից մինչև Կովսական (Զանգելան) տանող ճանապարհի շինարարարությունն էլ ընթացքի մեջ է։

Ադրբեջանի նախագահն ընտանիքով այցելել է նաև Հադրութի շրջանի Ծակուռի գյուղի հայկական եկեղեցի ու այն ներկայացրել որպես ալբանական սրբավայր։ Նրանք այցելել են նաև Ազոխի քարանձավ, որտեղ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե այն  պատկանում է ադրբեջանական ժողովրդին։

Մարտի 16-ին, Իլհամ Ալիևը, Մեհրիբան Ալիևան և նրանց դուստրը այցելել են Շուշի քաղաք: Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանը կվերականգնի Շուշի քաղաքի հիմադիր Փանահ Ալի-խանի պալատը: Ադրբեջանի նախագահն ընդգծել է, թե սկսվել են բանաստեղծ Մոլլա Փանահ Վագիֆի դամբարանի և մզկիթների վերականգնման աշխատանքները: Բացի այդ նա ընդգծել է, թե քաղաքում վերականգնման աշխատանքներ կիրականացվեն գեղարվեստական պատկերասրահում: Ըստ Ալիևի՝ դեպի Շուշի զբոսաշրջիկների շատ մեծ հոսք կլինի, ուստի պետք է լինեն հինգ, չորս և երեք աստղանի հյուրանոցներ:

«Գազպրոմ էքսպորտ» ընկերությունը և Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը՝ «SOCAR»-ը մարտի 16-ին, կարճաժամկետ պայմանագիր են կնքել Ադրբեջանի տարածքով ռուսական գազի փոխադրման համար։ «Գազպրոմ էքսպորտ»-ը տեղեկացրել է, որ ռուսական գազը մոտ երեք շաբաթ Հայաստան կմատակարարվի Ադրբեջանի տարածքով։

Մարտի 17-ին, Սլովակիայի արտգործնախարար Իվան Կորչոկի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե Հայաստանը հրաժարվում է Ադրբեջանին տրամադրել ականապատ դաշտերի քարտեզը, և այս հարցում միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Հայաստանի վրա։

Ըստ Բայրամովի՝ Հայաստանը պետք է դադարեցնի ռազմական անձնակազմի ուղարկումը Ադրբեջանի տարածքներ, իսկ հաղորդակցության ուղիների բացումը օգուտ կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին՝ ներառյալ Հայաստանին: Իր հերթին Սլովակիայի արտգործնախարար Իվան Կորչոկը հայտարարել է, թե Սլովակիան պատրաստ է աջակցել Ադրբեջանին հետկոնֆլիկտային շրջանում:

Ադրբեջանում Պակիստանի դեսպան Բիլալ Հեյը հայտարարել է, թե Իսլամաբադը հայ-ադրբեջանական հակամարտության կողմնակից չէ, սակայն իրենք միշտ աջակցել են Ադրբեջանին։ «Եթե ապագայում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորվեն, մենք նույնպես կարող ենք մտածել Հայաստանի հետ կապեր հաստատելու մասին»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Պակիստանն առ այսօր չի ճանաչել Հայաստանի անկախությունը։

Ադրբեջանում Բելառուսի դեսպան Անդրեյ Ռավկովը Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Բելառուսը միշտ աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը:

Շաբաթվա ընթացքում Ուկրաինայի ԱԳՆ հայտարարություն է տարածել, որում նշվում է, թե Ուկրաինան սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և պատրաստ է օգնել Ադրբեջանին Ղարաբաղի տարածաշրջանում կենսագործունեության վերականգնման հարցում։

Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացրել են,  որ մարտի 31-ին, Ղազախստանի Թուրքեստան քաղաքում տեղի կունենա Թուրքական խորհրդի ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որին կմասնակցեն խորհրդի անդամ բոլոր պետությունների ղեկավարները, ինչպես նաև Հունգարիայի վարչապետը: Գագաթնաժողովի ավարտից հետո նախատեսվում է ստորագրել հռչակագիր, որով Թուրքեստանը կհայտարարվի թյուրքական աշխարհի հոգևոր մայրաքաղաք:

Նշենք, որ  2009 թ-ին ստեղծված Թուրքական խորհրդի անդամ են Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Թուրքիան և Ուզբեկստանը: Հունգարիան Խորհրդին մասնակցում է որպես դիտորդ:

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ աշխատանքները շարունակվում են Ստամբուլ-Թեհրան-Իսլամաբադ բեռնատար գնացքի երթուղու շահագործման ուղղությամբ։ Նախագծի իրագործմամբ Նախիջևանի հետ 11 կմ երկարությամբ սահմանի միջոցով Թուրքիան անխափան երկաթուղային հաղորդակցություն հաստատելու հնարավորություն կստանա Ադրբեջանի, թյուրքական աշխարհի և Պակիստանի հետ: Հաղորդակցության ուղին կապվելու է նաև Իրանի և Աֆղանստանի հետ։ Եվ ծրագրի կյանքի կոչումը ոչ միայն տարածաշրջանում կամրապնդի Թուրքիայի դիրքերն, այլև կընդլայնի մահմեդական երկրների միջև առևտուրը և կնպաստի Նախիջևանի տնտեսության աճին։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ադրբեջանի նախագահին Նովրուզի առթիվ ուղարկված շնորհավորական ուղերձում հայտարարել է, որ իր վարչակազմը մտադիր է աշխատել Ադրբեջանի հետ ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ կարգավորմանը հասնելու նպատակով։ Նա շեշտել է, որ իր վարչակազմն աջակցում է Ադրբեջանի ջանքերին, որոնք ուղղված են տնտեսության բազմազանեցմանն ու Կասպից ծովում էներգետիկ հնարավորությունների զարգացմանը։

Մարտի 18-ին, Չանաքքալեում տարած հաղթանակի (Դարդանելի գործողություն) 106-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ իր երկիրը միշտ էլ աջակցելու է Ադրբեջանին։

Թուրքիայի ԱԺ խոսնակ Մուստաֆա Շենթոփը «Մանաս» համալսարանի և Թյուրքալեզու երկրների խորհրդարանական վեհաժողովի կազմակերպած գիտաժողովի ժամանակ հայտարարել է, թե իրենք աջակցում են Ադրբեջանի պայքարին, նշելով, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունները բոլոր ոլորտներում կշարունակվեն «երկու պետություն, մեկ ազգ» հայեցակարգի շրջանակներում»։

Ադրբեջան ժամանած Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Բեքիր Փաքդեմիրլիի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ադրբեջանի բռնազավթված տարածքներ՝ Վարանդա (Ֆիզուլի) քաղաք, Ջրականի (Ջեբրայիլ) և Կովսականի (Զանգելան) շրջաններ։

Ադրբեջանական մամուլում ուշադրության է արժանացել այն հանգամանքը, որ Փաքդեմիրլին այլ երկրից առաջին նախարարն է, ով այցելել է Արցախից բռնազավթված շրջաններ։ Այցի շրջանակներում Ադրբեջանի և Թուրքիայի նախաձեռնությամբ Կովսականում (Զանգելան) շրջանում հիմնվել է «Եղբայրության այգի»։

«Human Rights Watch» (HRW) իրավապաշտպան կազմակերպությունն Ադրբեջանին կոչ է արել հետաքննել հայ ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին պնդումները և պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Հյու Ուիլիամսոնը նշել է, թե հայ զազմագերիների խոշտանգումները պատերազմական հանցագործություն են։

Կրոնական միջազգային ազատության ԱՄՆ հանձնաժողովը (USCIRF) հրապարակել է 2020 թ-ի Ադրբեջանում կրոնի ազատության հետ կապված իրավիճակի մասին զեկույցը, որում ընդգծվում է, որ մտահոգություններ կան Ադրբեջանի բռնազավթված տարածքներում տարբեր եկեղեցիների, վանքերի, տապանաքարերի և այլ կրոնական ու մշակութային վայրերի պաշտպանության վերաբերյալ, և պատմական որոշ վայրեր, ինչպիսիք են Հադրութում գտնվող հայկական եկեղեցու մոտ գերեզմանոցը, ենթարկվել են վանդալիզմի։ Հանձնաժողովն առաջարկում է ԱՄՆ պետքարտուղարությանը կրոնական ազատությունների ոտնահարման պատճառով Ադրբեջանին ներառել պետքարտուղարության հատուկ հսկողության ցուցակում։

Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը, պատասխանելով խորհրդարանականների հարցերին, նշել է, թե դեռևս մեծ թվով հայ ռազմագերիներ են պահվում Ադրբեջանում, ագրեսիվ հռետորաբանությունը, որը շարունակաբար բորբոքում է Ադրբեջանի նախագահը, բարդացնում է կառուցողական համագործակցությունը։

Մարտի 19-ին, Հայաստանի հետ սահմանին՝ Սանասարի (Կուբաթլու) տարածքում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության նոր զորամաս է հիմնել: Ադրբեջանական լրատվականներում նշվել է, որ այն Արցախից բռնազավթված տարածքներում հիմնված արդեն 4-րդ նոր զորամասն է:

Կովկասի մահմեդականների վարչության նախագահԱլլահշուքյուր Փաշազադեն ընդունել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսին և հայտարարել, թե Հայ առաքելական եկեղեցին փորձում է Ադրբեջանի պայքարը ներկայացնել որպես քրիստոնյաների հետ առճակատում։

Մարտի 20-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջ և դստեր հետ Նովրուզ Բայրամ տոնի կապակցությամբ Շուշիի Ջդրդուզ տեղանքից դիմել է ադրբեջանցիներին՝ Ադրբեջանին հաջողվեց առանց գեթ մեկ կրակոցի ու կորուստների «վերադարձնել» Ակնայի, Քարվաճառի և Քաշաթաղի շրջանները:

Թուրքիայի նախագահ Էրդողանը, մարտի 20-ին, հաստատել է ադրբեջանա-թուրքական համագործակցությանըվերաբերող փաստաթղթերը, որոնցից մեկը վերաբերում է մեդիա ոլորտում ռազմավարական համագործակցությանը, իսկ երկրորդը՝ մշակութային կենտրոնների ստեղծմանը:

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°CՈւժեղ կարկուտ է տեղում ԼանջիկումՁկան և ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է․ ՍԱՏՄՀրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբումԽոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW» բեռնատարըԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինիԱդրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները վերսկսելու ծրագրերի մասինՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինըԿորսված հնարավորություններ. Ինչու՞ Գյուլագարակը դեռևս չի դարձել զբոսաշրջային կենտրոն. Ուժեղ ՀայաստանԿյանքից հեռացել է իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը, ով նկարահանվել էր «Տանը մենակ 2» ֆիլմում Եվրոպական կառույցների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների լռության ներքո ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվն աճում է. Աբրահամյան Թուրքիան աշխարհում ամենաշատ թվով ԱԹՍ ունեցող 2-րդ երկիրն է Աբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինի Ավետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծել ցանկացողների դեմ. Աննա ԿոստանյանԿանխատեսում․ ինչպիսին կլինի կյանքը 2030 թվականինԵրևանում բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW»-ը. կան տուժածներ ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի դեմ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Սպասվում են մեծ փոփոխություններ․ ինչ պետք է իմանան բոլոր ընտանիքներըԵրիտասարդ ծնողները չեն համաձայնի իրենց երեխաներին ուղարկել դպրոց հարևան բնակավայրերում. Ատոմ ՄխիթարյանԴե-ֆակտո խաղաղությունն այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունի. Բայրամով Մեր երկրի պատմությունը շատ դաժան է եղել, բայց շնորհիվ մեր ամուր գենետիկ կոդի` մենք ունենալու ենք լավ սերունդներ. Լիլիթ ԱրզումանյանՌԴ-ն հետևողականորեն աջակցում է Ադրբեջանին և Հայաստանին հարաբերությունների կարգավորման գործում. Լավրով Մենք չենք ապրում իրավական պետությունում, այստեղ ամեն ինչ որոշում է գործադիրը. Մենուա ՍողոմոնյանՌԴ-ն հայտնել է Օդեսայի և Չեռնոմորսկի նավահանգիստներին հարվածներ հասցնելու մասին 5 սխալ, որոնք մարդիկ անում են բանկային քարտ օգտագործելիս և դա կարող է թանկ արժենալՓոքր Վեդիի մանկապարտեզի դաստիարակը, չհանդուրժելով երեխայի աշխույժ վարքագիծը, ննջարանում նախ քաշքշել, ապա հարվածել է երեխայի գլխին. ՔԿ Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին Մինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս. Idram&IDBankՇատիվանք վանական համալիրի Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայումն ու մաքրումը շարունակվում է Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգումԲացահայտվել են թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքեր Պատերազմը մղվում է ոչ միայն ֆիզիկական խրամատներում, այլև մարդկանց ուղեղներում․ Ավետիք ՉալաբյանՀարսը ծեծի է ենթարկել սկեսուրին, որը հրաժարվել էր խնամել թոռներինԹուրքիան կաջակցի ՌԴ-ն և Ուկրաինան բանակցություններին վերադարձնելու բոլոր նախաձեռնություններին. Ֆիդան Սիրիական բանակը հերքել է Իրանի կողմից Ալ-Թանֆ բազայի վրա հրթիռային հարվածի մասին տեղեկությունը Եվրոպական կառույցների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների լռության ներքո ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվն աճում է. Աբրահամյան Վեհափառի օրհնությամբ Սուրբ Թադեոս մատուռում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ Արհեստական ​​բանականության զարգացումը պետք է դառնա գլոբալ սիմֆոնիա․ Սի Ծինփին Հայրը պատահմամբ երեխային գցել է պատուհանիցԻրանը hարվածել է Հորդանանի բազայnւմ ԱՄՆ ռազմաoդային nւժերի մի քանի ինքնաթիռի «Նրանք արդեն պատրաստվում են իմ հարսանիքին». Գոհար Ավետիսյանը հայտնել է, թե ինչու է հաճախակի այցելում ՀայաստանՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Վրաստանն արտակարգ հարաբերություններ ունի Հայաստանի հետ, և դրանց խորացումը կարևոր դեր ունի կապակցվածության ու տարանցիկ գործառույթի տեսանկյունից. Կոբախիձե Mining Innovation Summit՝ SeasideStartup Summit Armenia 2026-ի շրջանակում Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ․ Նարեկ Կարապետյան Բժիշկները զգուշացնում են․ այս առաջին ախտանիշը շատերը պարզապես անտեսում ենՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 17-ի դրությամբ 20․3°C է Քոչարյանի նոր մեկնաբանությունը վերակենդանացնում է 2008-ի իշխանության փոխանցման քննարկումները․ Հենրիխ Դանիելյան