Կոնգոյում նախագահի ընդդիմադիր թեկնածուն մահացել է ընտրությունների օրը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿոնգոյի Հանրապետությունում կորոնավիրուսի հետևանքով մահացել է երկրի նախագահի թեկնածուներից մեկը: Այս մասին հայտնում է BBC News-ը:
Ընդդիմադիր քաղաքական գործիչ Գի Բրայս Պարֆե Կոլելայի հիվանդությունն արագ տեմպերով է զարգացել: Վերջինս ուրբաթ է իմացել, որ հիվանդ է «Քովիդ-19-ով, իսկ արդեն կիրակի, երբ երկրում բացվել են ընտրատեղամասերը, մահացել է:
Քաղաքական գործիչը 61 տարեկան էր: Ինչպես հաղորդվում է, շաբաթ նա տեսաուղերձ է ձայնագրել հիվանդանոցից՝ դիմելով ընտրողներին:
«Իմ թանկագին հայրենակիցներ, ես խնդիրներ ունեմ: Պայքարում եմ մահվան դեմ: Այնումենայնիվ, խնդրում եմ բոլորիդ կանգնել և քվեարկել փոփոխությունների համար, որպեսզի իմանամ, որ իզուր չեմ պայքարել»,- ասել է վերջինս:
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
3
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
4
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ
5
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ



