Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Նման իշխանության և նման մանիպուլյացիաների պարագայում շատ ավելի մեծ սպառնալիքների առջև ենք կանգնում». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Առկա խնդիրները հաղթահարելու հիմնական ուղիներից մեկն, ըստ քաղտեխնոլոգ Արմեն Բադալ յանի, քաղաքական ռեսթարթն է, իսկ արտահերթ խորհրդարանական ընտրությունները ելք կարող են լինել միայն այն դեպքում, եթե դրանց արդյունքը կասկածելի չլինի: Անդրադառնալով երկրում առկա իրավիճակին ու հայտարարված խորհրդարանական ընտրությունների հավանական անցկացմանը՝ «Փաստի» հետ զրույցում քաղտեխնոլոգը մի քանի խնդիր առանձնացրեց:

«Այս դեպքում լավագույն ելքը, իհարկե, կլիներ այն, որ առանց արտահերթ խորհրդարանական ընտրությունների չեզոք կառավարություն ձևավորվեր, այդ կառավարությունը կարողանար մեկ տարի իրավիճակը կարգի բերել և դրանից առնվազն մեկ տարի հետո միայն արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացներ՝ բոլորին տալով հավասար կարգավիճակ: Բայց հիմա ընդդիմությունը չկարողացավ հասնել դրան, Նիկոլ Փաշինյանն էլ, համենայն դեպս, այս պահի դրությամբ համաձայնել է հունիսի 20ին արտահերթ ընտրությունների գնալ»,ասաց Ա. Բադալ յանը:

Թեև նկարագրվածն այս պահին առկա փաստն է, բայց քաղտեխնոլոգն առաջիկայում ոչինչ չի բացառում: «Շատ հավանական է, որ զարգացումները լինեն այնպիսին, որ ընտրությունները չկայանան: Բայց խնդիրն այն է, որ երկիրը, մեծ հաշվով, գտնվում է ինքնահոս վիճակում. որևէ տեղ զարգացում չկա, տնտեսական աճ չկա: Բացի այդ, իշխող քաղաքական ուժը թե՛ Արևմուտքից, թե՛ Ռուսաստանից գոնե տեսանելի աջակցություն չունի: Արցախի հարցն էլ մի կողմից է չլուծված: Ե՛վ երկրի ներսում, և՛ դրսում ցանկություն կա իմանալ, թե նշված քաղաքականությունն իրականացնելու համար գործող վարչապետն ինչ աջակցություն ունի: Բացի այդ, տնտեսական կյանքը բավականին վատ վիճակում է, ներդրումներ ևս չկան, շուտով սոցիալական լարվածությունը կարող է բավականին բարձրանալ, կա նաև գնաճ, իսկ աշխատավարձերը չեն բարձրանում: Այնպես որ, երկրում ստեղծված այս բոլոր լուրջ խնդիրները հաղթահարելու համար, բնականաբար, քաղաքական համակարգի ռեսթարթ է անհրաժեշտ: Այս պայմաններում տեսնում ենք նաև, որ կառավարման համակարգն ամբողջովին չի գործում՝ այն խափանված է: Երբ խոսում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին ու չգիտենք, թե դրանց ավարտն ինչպիսին է լինելու, բնականաբար, պետական կառավարման համակարգը սպասողական վիճակ է ընդունում, թեպետ դեռ դեկտեմբերից է այդ վիճակում, երբ առաջին անգամ խոսվեց արտահերթ ընտրությունների մասին: Բնականաբար, կառավարման համակարգը սպասում է, թե երբ է այս իրավիճակում ինչոր չափով հստակեցում լինելու, ինչը կարող է լինել միայն կասկածներ չհարուցող ընտրությունների արդյունքով»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է կասկածներ չհարուցող ընտրությունների հնարավորությանը՝ այդ համատեքստում քաղտեխնոլոգն ընդգծեց. «Մենք տեսնում ենք, որ Փաշինյանն իշխանության մնալու համար անում է ամեն ինչ: Բնականաբար, ընդհանրապես չի բացառվում, որ նման իրավիճակում ոչ միայն վարչական, այլև վարչաֆինանսական ռուսուրս կարող է կիրառել: Հնարավոր է, որ իշխող քաղաքական ուժն իր իշխանությունը պահպանելու համար վարչաֆինանսական ռեսուրս կիրառի, միևնույն ժամանակ, ընդդիմությունը դա թույլ չտալու համար պետք է անի ամեն ինչ: Կհաջողվի, թե ոչ, ապագան ցույց կտա»:

Արմեն Բադալ յանի խոսքով, թեև դե յուրե քարոզարշավի մեկնարկը չի տրվել, բայց Ն. Փաշինյանի թեզերն արդեն տեսանելի են:

««Ապրենք խաղաղ Ադրբեջանի և Թուրքիայի հետ ու մերժենք այն ռևանշիստ նախկիններին, որոնք գալիս են մեր հաստատած խաղաղությունը չեղյալ հայտարարելու համար»: Օրերս Արագածոտնի մարզի Օհանավան համայնքում իր ելույթի մեջ հենց այս երանգները հնչեցին: Եվ, բնականաբար, շատ հավանական է, որ այս ամենը ներկայացվի ատելության և «սև ու սպիտակի» խիստ ընդգծված երանգով: Ընդդիմությունն էլ, բնականաբար, պետք է գտնի այդ թեմային հակակշռելու իր՝ պահանջարկ վայելող բովանդակությունը: Եթե կարողացավ գտնել, ապա նրա քարոզարշավի վերոնշյալ բովանդակությունը կզրոյացվի և չի աշխատի»,-նկատեց նա:

Անդրադառնալով Ն. Փաշինյանի հայտարարություններին, որոնք հաճախ հերքվում են ոչ միայն ընդդիմադիրների, այլ հենց իր կողմից, քաղտեխնոլոգը նշեց. «Այդ հարցը կարճ պատասխան ունի. Փաշինյանը սովոր է սուտ խոսելուն ու մանիպուլ յացիաներին: Ինքն աշխատում է հենց տվյալ վայրկյանի համար: Այդ վայրկյանն անցավ, հինգ վայրկյան հետո արդեն իրեն չի հետաքրքրում, թե ինչ կասեն: Օրինակ՝ Օհանավանի բնակիչներին ներկայացրեց զոհերի թիվը՝ առանց հաշվի առնելու, որ մեկ ամիս առաջ առողջապահության նախարարը զոհերի այլ՝ ավելի մեծ թիվ էր ներկայացրել: Իրեն տվյալ պահին պետք էր մանիպուլ յացիա անել ու քիչ զոհ ներկայացնել, ինչն արեց: Իսկ թե ինչ կլինի վայրկյաններ անց, չի հետաքրքրում»:

Մեր զրուցակցի խոսքով, նման իշխանության, նման վարչապետի և մանիպուլ յացիաների պարագայում շատ ավելի մեծ սպառնալիքների առջև ենք կանգնում, որոնց մի մասն արդեն իսկ իրականություն է դարձել:

«Մենք արդեն տեսանք հետևանքը՝ Արցախը զիջվեց Ադրբեջանին: Բացի այդ, վտանգն այն է, որ տնտեսությունը չի զարգանում, ներդրումներ չեն գալիս: Զուգահեռ՝ թե՛ Եվրոպայի, թե՛ աշխարհի բոլոր խաղացողների, աշխարհաքաղաքական կենտրոնների հետ հարաբերությունները զրոյացրել են: Արդյունքում հակաչինական կոալիցիայի մեջ ես, Ամերիկայի դաշնակից չես, ՌԴ-ի հանդեպ սառած, բացասական վերաբերմունք ունես: Արաբական աշխարհի հետ հարաբերությունները ևս զրո են: Այս բոլորը մանիպուլ յացիաների հետևանք է: Արդեն այս փուլում կաշխատեն այդ մանիպուլ յացիաները, թե ոչ, կախված է ընդդիմության աշխատանքից: Եթե ընդդիմությունը կարողանա գրագետ հակակշռել, այդ մանիպուլ յացիաները չեն աշխատի: Այս պահին նման շատ թերի աշխատանք եմ տեսնում: Մեծ հաշվով, եթե ընդդիմությունը կարողացավ հզոր լինել, արտահերթ ընտրությունները կկայանան: Եթե չկարողանա պարտադրել խաղի իր կանոնները, այսինքն՝ արտահերթ ընտրությունների անցկացումն իր պայմաններով, ուրեմն դրանք կարող են տեղի չունենալ: Մեծ հաշվով, շատ բան կախված է ընդդիմադիր ուժերի գործունեությունից»:

Անդրադառնալով Ընտրական օրենսգրքի փոփոխության պահանջի շուրջ ձևավորված օրակարգին՝ քաղտեխնոլոգը նշեց, որ փոփոխված Ընտրական օրենսգիրքն իրականում կարող է երանգ փոխել: «Եթե ընդունում են այն Ընտրական օրենսգիրքը, որում ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով, և մի կողմ են դնում գործողը, որը, փաստացի, մեծամասնական է, դա նշանակում է, որ առանձին կուսակցությունների համար ընտրություններին մասնակցելու գործընթացը հեշտանալու է: Խոսքն այն կուսակցությունների մասին է, որոնք միգուցե դե յուրե ունեն անհրաժեշտ չափով վարկանիշային թեկնածուներ և կարող են ցուցակ լրացնել, բայց այդ մարդիկ քաղաքական ծանր կշիռ չունեն: Եթե Ընտրական օրենսգիրքը փոփոխվում է, որոշակիորեն հեշտանում է կուսակցությունների գործը: Այսինքն, որոշ կուսակցություններ Ընտրական օրենսգրքի փոփոխություններից հետո կմասնակցեն ընտրություններին, իսկ չփոխվելու դեպքում չեն մասնակցի, ինչպես, օրինակ, ՀԱԿ-ը»,-եզրափակեց քաղտեխնոլոգը:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել