Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Իշխանությունների կեղծ խաղաղասիրական քարոզի երանգները․ «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Անցած տարվա Արցախյան պատերազմից հետո Հայաստանում շարունակում է գերակայել համընդհանուր ընկճվածության մթնոլորտը։ Եվ դեռևս անորոշ է, թե էլ ինչ փորձություններով կարող է անցնել հայ ժողովուրդը, քանի որ ցանկացած պահի Թուրքիայի ակտիվ սատարմամբ Ադրբեջանը կարող է նոր զիջումներ պահանջել հայկական կողմից։ Իրադարձությունների ընթացքը ցույց է տալիս, որ Թուրքիան և Ադրբեջանը մեծապես շահագրգռված են, որ Հայաստանն այդպես էլ դուրս չգա ստեղծված շոկից, որպեսզի կարողանան իրենց տարածաշրջանային հավակնություններն իրականություն դարձնել Հայաստանի հաշվին։

Իսկ դրա համար թուրք-ադրբեջանական տանդեմին մեծապես ձեռնտու է, որ այսօր ՀՀ իշխանությունները շարունակեն պաշտոնավարել, քանի որ ամբողջ սպեկտորով տեսանելի է, որ Հայաստանում իշխող ուժն այդպես էլ ի վիճակի չէ երկրում կայունություն ապահովել ու դնել պետականության հզորացման հիմքերը, իսկ դրա փոխարեն ստիպված է լինելու զիջողական և հարմարվողական քաղաքականություն վարել։ Հենց այս հանգամանքով է պայմանավորված, որ պաշտոնական Անկարան բացահայտ կերպով ցույց է տալիս իր շահագրգռվածությունը, որ Փաշինյանը մնա վարչապետի պաշտոնում։ Թե չէ, այդ ե՞րբ էր Թուրքիան մտահոգված Հայաստանի ներքաղաքական կյանքով, որ այդքան բուռն արձագանքի արժանացներ ՀՀ զինված ուժերի կողմից կառավարության հրաժարականի պահանջի հարցը։

Հայաստանում «հեղաշրջման փորձը» դատապարտելու մասին հայտարարություններով հանդես եկան թուրքական պաշտոնական շրջանակների տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում՝ արտգործնախարար Չավուշօղլուն ու նախագահ Էրդողանը։ Անգամ «Գորշ գայլերի» քաղաքական թևը համարվող Թուրքիայի աջակողմյան «Ազգայնական շարժում կուսակցության» նախագահ Դևլեթ Բահչելին, որն աչքի է ընկնում իր հայատյաց դիրքորոշմամբ, անդրադարձավ ներհայաստանյան զարգացումներին՝ հայտարարելով, թե իրենց ցանկությունն է, որ Հայաստանը հեռու մնա հեղաշրջումից։ Սա բավական չէ, հիմա էլ Թուրքիան խորհրդարանի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Ահմեդ Բերաթ Չոնքարի շուրթերով ողջունում է Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացման որոշումը՝ թերևս պայմանավորված նրանով, որ ընտրությունները կազմակերպվելու են Փաշինյանի իշխանության պայմաններում։

Իսկ մյուս կողմից էլ՝ Ադրբեջանի նախագահ Ալիևը ոչ միայն շարունակում է հաթաթաներ տալ Հայաստանին՝ արտաքին լսարանի առաջ ստորացնելով մեր իշխանություններին, այլև անընդհատ ի ցույց է դնում իր անհանգստությունը՝ հայտարարելով, թե հանկարծ Հայաստանում ռևանշիստների մտքով չանցնի ստեղծված ստատուս քվոն փոխելու փորձեր կատարել։ Այնուամենայնիվ, այսքանից հետո Փաշինյանը որևէ արձագանքի չի արժանացնում Բաքվից և Անկարայից եկող հոխորտանքները և ՀՀ ներքին գործերին միջամտությունները, սակայն նա, միևնույն ժամանակ, «անողոք» է ընդդիմադիրների նկատմամբ նույնիսկ փոքր կարևորություն ունեցող հարցերում արձագանքելու խնդրում։ Թուրքիայի և Ադրբեջանի դիրքորոշման մասով Փաշինյանը, կարծես, կոմֆորտային իրավիճակում է, դրա համար էլ հայտարարում է, թե մենք ինչքան իրենց թշնամի ենք համարում, այնքան էլ իրենք են մեզ թշնամի համարում և շեշտում է, թե տարածաշրջանային ուղիների բացումը ձեռնտու է Հայաստանին։

Հետաքրքիր է՝ ի՞նչ պայմաններով է ճանապարհների ապաշրջափակումը ձեռնտու Հայաստանին։ Եթե հաղորդակցության ուղիների բացումը պետք է տեղի ունենա ներկայիս թուրք-ադրբեջանական պահանջներին համապատասխան, ապա Հայաստանը շատ շուտով կուլ է գնալու համաթյուրքական մամլիչի ազդեցությանը և փաստացի կորցնելու է իր ինքնիշխանությունը։ Մյուս կողմից էլ՝ տարակուսանքի տեղիք է տալիս այն հանգամանքը, որ, չգիտես ինչու, ՀՀ իշխանությունները զերծ են մնում Արցախ ուղարկված վարձկան ահաբեկիչների հարցը և Ադրբեջանի կողմից արցախահայության նկատմամբ իրագործված բազմապիսի հանցագործությունների խնդիրը միջազգային տարբեր հարթակներում բարձրաձայնելուց։

Այս ամենի մասին ՄԻՊ-ը ժամանակի ընթացքում բազմաթիվ զեկույցներ է ներկայացնում, բայց այդ զեկույցներն օգտագործելու փոխարեն, իշխանությունները կրճատում են ՄԻՊ-ի աշխատակազմի ֆինանսավորումը։ Այս ուղղությամբ քաղաքականությունն առավել ակնառու է դառնում, երբ իշխանական շրջանակները պրոթուրքական և պրոադրբեջանական վարքագիծ են դրսևորում՝ ամեն գնով առաջ քաշելով հակառակորդի հետ հաշտվելու կեղծ թեզերը։ Անգամ նրանցից ոմանք Բաքվի աչքը մտնելու նպատակով Շուշի քաղաքն անվանում են ադրբեջանական տարբերակով՝ Շուշա, և այդպես շարունակ։

Իսկ Փաշինյանի աջակիցները կա՛մ խաղաղություն են տեսնում Ալիևի դեմքին, կա՛մ էլ առանց ամոթի հարցականի տակ են դնում Արցախի սուբյեկտայնության հարցը։ Իսկ թե այս կեղծ խաղաղասիրական, «քիրվայական» քարոզը ինչ հանգրվանի հասցրեց մեզ, բոլորս ականատես եղանք։ Եվ արդեն պարզ է, թե Հայաստանին ինչեր են սպասում, սակայն խնդիրն այն է, որ ավելի է արմատավորվում այն տեսակետը, որ մեր իսկ իշխանությունները մեր շահերը չեն սպասարկում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Տավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով 25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՎիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում«Կանանց գաղութ»-ի մոտ «Maybach»-ը կոտրել է գազատար խողովակներ, ապա բախվել կայանված «BMW X5»-ին և կողաշրջվել. կան վիրավnրներ Թրամփը չի բացառել Իրանին հարվածները Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց հարվածներ են հասցրել Միացյալ Թագավորությունը ցանկանում է երկխոսություն սկսել ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժի համակարգի շուրջ Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»–ում Այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի 21 համայնքներում Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով«Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումըԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ-ում հերթական Ozon-ի լոգիստիկ կենտրոն է բռնկվել անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՄեկնարկել է «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարըՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումԱրթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր2 զոհ, 5 վիրավոր. նոր մանրամասներ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի ողբերգական ավտովթարիցԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել է