Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«168 ժամ»․ Նիկոլ Փաշինյան․ ստի վաճառականը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Նիկոլ Փաշինյանը սկսել է նախընտրական քարոզարշավը։ Ոչ պաշտոնապես, զրահաբաճկոնով, ամենակարևորը՝ ստով։ Այդ հարցում նա հավատարիմ է ինքն իրեն ու չի կեղծում։ Նիկոլ Փաշինյանն իշխանության է եկել ստով ու մանիպուլյացիաներով, նույն կերպ նա հիմա փորձում է պահպանել իշխանությունը։

Փաշինյանը ստի վաճառական է, ըստ ամենայնի, այդ հարցում՝ անգերազանցելի։ Նա խոսում է, ու դա դուր է գալիս մարդկանց առնվազն մի մասին, հատկապես ու հաստատապես այն մասին, որի համար կարևոր է ոչ թե ասելիքի բովանդակությունն ու ճշմարտացիությունը, այլ խոսողի անձը։ Նրան կուրորեն սիրողներ դեռ կան, և այդ հարցում մարդկանց մեղադրելը դժվար է․ ճաշակին ընկեր չկա, եթե անգամ ճաշակը հակաէսթետիկ է ու հակապետական։

Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը նախընտրական քարզարշավին նշանակում է, որ ընտրությունների քարոզչությունը լինելու է ոչ թե ճշմարտության, այլ ստի ու կեղծիքի մասին։ Դրա ընթացքում հնչելու են ճշմարտություններ, սակայն, քանի որ հնչեցնողներին մարդիկ չեն սիրում այնքան ու այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանին, նրանք չեն լսելու ճշմարտությունները ու հետևություններ չեն անելու դրանից ու որոշումներ են կայացնելու ոչ թե ճշմարտության, այլ ստի հանգույն։

Տարիներ շարունակ ապրելով ստի ու կեղծիքի մեջ, մարդկանց զգալի մասն իր համար ստեղծել է ստով կառուցված հարմարավետության գոտի, որը վտանգվում է ցանկացած ճշմարտության բարձրաձայնմամբ։ Սուտն ու կեղծիքը Հայաստանում դարձել է պետական քաղաքականության, գոյության կերպ։ Սուտը, այն չափաբաժնով, որը տեղ ունի մեր կյանքում, մարդկանց կախվածության մեջ է գցել թմրամոլների նման, քաղաքացիների այդ հատվածն ուղղակի չի կարող ապրել առանց ստի, ճշմարտությունը նրանց համար հակաթույն է, որն ընդունելը պահանջում է որոշակի կամք, խիզախություն, սխալներն ընդունելու կարողություն, հատկանիշներ, որոնք հատուկ չեն ստի հետևից գնացող զանգվածներին։

Շատ է խոսվում այն մասին, որ առաջիկա ընտրությունները կեղծվելու են անխուսափելիորեն ու անողոքաբար։ Դա, իհարկե, այդպես է։ Սակայն այդ մտահոգությունները վերաբերում են բուն ընտրական ակտին՝ երկրորդական պլան մղելով այն իրողությունը, որ այդ ընտրությունները կեղծված են ի բնե, արդեն այսօրվանից, քանի որ դրանց հիմնական շոգեքարշը լինելու է կեղծիքը, իսկ շոգեքարշն այդ վարպետորեն վարում է Նիկոլ Փաշինյանը։

Հասարակությունները փսիխոտիկ վիճակներից կարող են դուրս գալ շոկերի միջոցով։ Հայ հասարակությունը, սակայն, բացառություն է․ 44-օրյա պատերազմն ու դրա բացահայտած ճշմարտությունները ոչ միայն չսթափեցրին նրան, այլ կարծես ավելի խոր մխրճեցին կեղծիքով լցված իրականության մեջ։ Նիկոլ Փաշինյանը հենց այդ իրականության կերտողն ու կառավարիչն է և ընտրություններով փորձելու է վերջնականապես արմատախիլ անել ճշմարտությունը հայկական իրականությունից։ Հասարակությունը սիրով պատրաստ է դրան, քանի որ սուտն օգնում է փախչել ճշմարտությունից, որի նկատմամբ Հայաստանն այնքան խոցելի է, որքան Նիկոլ Փաշինյանը՝ առանց զրահաբաճկոնի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Տավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով 25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՎիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում«Կանանց գաղութ»-ի մոտ «Maybach»-ը կոտրել է գազատար խողովակներ, ապա բախվել կայանված «BMW X5»-ին և կողաշրջվել. կան վիրավnրներ Թրամփը չի բացառել Իրանին հարվածները Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց հարվածներ են հասցրել Միացյալ Թագավորությունը ցանկանում է երկխոսություն սկսել ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժի համակարգի շուրջ Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»–ում Այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի 21 համայնքներում Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով«Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումըԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ-ում հերթական Ozon-ի լոգիստիկ կենտրոն է բռնկվել անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՄեկնարկել է «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարըՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումԱրթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր2 զոհ, 5 վիրավոր. նոր մանրամասներ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի ողբերգական ավտովթարիցԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել է