Սյունեցիներն ու տավուշցիները Նիկոլի իշխանությանը տանել չեն կարողանում. Որ մարզերում Փաշինյանը խնդիրներ ունի. «Իրավունք»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Իրավունք» թերթը գրում է. «Հունիսի 20-ին միգուցե տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ակնհայտ է, որ գործող իշխանությունները, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ամեն բանի, միայն թե իշխանությունը չկորցնի:
Մեր տեղեկություններով՝ նիկոլականները դիմել են թաղի հեղինակություններին: Մեր աղբյուրը նշում է, որ հատկապես մարզերում ՔՊ-ական «լավ տղերքը» ամեն հնարավոր ու անհնարին բան անելու են, որպեսզի նիկոլական իշխանությունը վերակենդանանա:
Ուշագրավ է, որ անգամ պաշտոններ ու լավ աշխատանքներ են խոստանում հատկապես Սյունիքի, Տավուշի և Կոտայքի մարզերում: «Իրավունքի» աղբյուրի խոսքով՝ սյունեցիներն ու տավուշցիները Նիկոլի իշխանությանը տանել չեն կարողանում, ինչն ակնհայտ կապված է սահմանային լարված իրավիճակի հետ, իսկ ահա Կոտայքի մարզում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ազդեցությունն այնքան մեծ է, որ Նիկոլի իշխանությունն իրար է խառնվել»: