«8033». շտապօգնության հեռախոսահամար՝ COVID-19 դրական դեպքերի կամ հիվանդության ախտանշաններով քաղաքացիների համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆCOVID-19 դրական դեպքերի կամ հիվանդության ախտանշաններով քաղաքացիների համար գործում է շտապբուժօգնության` 8033 շուրջօրյա կարճ համարը: Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Այսպիսով, «Covid-19» բնորոշ կլինիկայով կամ արդեն հաստատված պացիենտներին անհրաժեշտ առաջնային բուժօգնության միջոցառումները և հոսպիտալացումները կազմակերպելու համար պետք է զանգահարել 8033 հեռախոսահամարով:
Հիշեցնենք, որ 2020 թվականի դեկտեմբերից առողջապահության նախարարությունը գործարկել է Covid սպասարկող շուրջօրյա շտապօգնության ծառայություն` հաշվի առնելով շտապ օգնության ծառայության ծանրաբեռնվածությունը:
Ծառայությունը հիմնականում գործում է Երևանում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



