Երևան, 27.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ջերմուկում մահացած 29-ամյա զինծառայողն ուներ 1 տարեկան տղա. ողջ մնացած զինծառայողի ոտքերը ցրտահարվել են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ջերմուկի զորամասի մարտական մեկ հենակետից մյուսին անցնելու ճանապարհին ձնաբքի պայմաններում անհետացած զինծառայողներից 29-ամյա Աղասի Հովհաննիսյանը, որը երեկ մահացել է՝ Արագածավան գյուղից էր, ուներ մեկ տարեկան տղա։

NEWS.am-ի հետ զրույցում գյուղապետարանից պատմեցին, որ Աղասիի ընտանիքը երկար տարիներ ապրել է Արագածավանում, նա ուներ մեկ եղբայր։

«Ամուսնացել էր ու բազմաբնակարան շենքում բնակարան էր գնել, ապրում էր կնոջ ու մեկ տարեկան տղայի հետ։ Հայրն ու եղբայրն արտագնա աշխատանքի են մեկնել։ Հայրը մոտ մեկ ամիս առաջ էր մեկնել արտագնա աշխատանքի։Կորոնավիրուսը սկսվեց, ինքը չկարողացավ մեկնել աշխատանքի, որոշեց դառնալ զինվորական»,- պատմեցին գյուղապետարանից:

Գյուղապետարանից ասացին, որ Աղասի Հովհաննիսյանը ծառայում էր Քարվաճառում, պատերազմից հետո Ջերմուկի զորամաս էր տեղափոխվել։

Ձնաբքի պայմաններում անհետացած մյուս զինծառայողը, որը ողջ էր մնացել՝ պայմանագրային 37-ամյա Կարեն Շահնազարյանն է։

NEWS.am-ի հետ զրույցում Շահնազարյանի կինը՝ Ագապին, պատմեց, որ ամուսինը շուրջ 15 տարի ծառայում է Հայոց բանակում. համացանցից է իմացել, որ ամուսինը կորել է:

Կարեն Շահնազարյանի առողջական վիճակի վերաբերյալ NEWS.am-ը զրուցել է նաեւ զինվորական հոսպիտալի պետ Վահան Գեւորգյանի հետ։

Նա նշեց, որ վիճակը միջին ծանրության է, դրական տեղաշարժ կա. «Ոտքերն են ցրտահարված՝ առաջին, երկրորդ աստիճանի»։

Վահան Գեւորգյանի խոսքով՝ անդամահատման հարց չկա։ «Վերակենդանացման բաժանմունքում է, վաղը կտեղափոխեն հիվանդասենյակ»,- հայտնեց Վահան Գեւորգյանը եւ հավելեց, որ Կարեն Շահնազարյանը գիտակցության է։

Նշենք, որ 37-ամյա Կարեն Շահնազարյանի որդին՝ Արմեն Պետրոսյանը, մոտ մեկ տարի առաջ փրկել էր ջրանցքում հայտնված քաղաքացու կյանքը։

Հիշեցնենք, որ դեպքի առթիվ Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 376-րդ հոդվածի 3-րդ մասի (Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ) հատկանիշներով:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում

«Երգը հայրենիքի, տան, հիշողության, այն զգացողության մասին է, որը երբեք չի մարում, նույնիսկ երբ կյանքը մարդկանց ցրել է աշխարհով մեկ». Ֆադեևն՝ իր ու Արման Հովհաննիսյանի դուետի մասին ՆԳՆ-ից ասում են՝ այսօրվա դանակահարությունը պարտքի պատճառով էր Վանաձորը փոփոխություն է ուզում. «Հայրենասիրությունը պիտի դառնա կարևորագույն արժեքը». «Ուժեղ Հայաստան»Մայիսի 27-ին, 29-ին, հունիսի 2-ին գազ չի լինելու Ո՞ր փողոցները փակ կլինեն մայիսի 27-ին Վանաձորը փոփոխություն է ուզում․ փոփոխության համարն է` համար 3․ «Ուժեղ Հայաստան»Հանդիպում Հայաստանի և արտերկրի կրիպտո համայնքի ներկայացուցիչների հետ․ Էդմոն Մարուքյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի այսօրվա հանրահավաքը Վանաձորում` լուսանկարներովՄեր Ուժեղ Վանաձորը. Նարեկ ԿարապետյանMazda մակնիշի ավտոմեքենան բախվել է մոտակա խանութի պատին և կայանած Mercedes-Benz-ին․ ՆԳՆ Ազգերը հզորանում են ոչ թե անձերի անուններով, այլ այն գաղափարներով, որոնց շուրջ համախմբվում են. Աննա ՂուկասյանՈւժեղ Հայաստան դաշինքը Վանաձորում էՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Օդի ջերմաստիճանը կնվազի 10 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվում Կոտայքի մարզում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ կասկածյալը պաշտոնյայի հորեղբոր տղան է Վանաձորս․ Ալիկ ԱլեքսանյանԳերիների վերադարձն ու ազգային արժանապատվությունը պետք է լինեն առաջնային․ Գագիկ ԾառուկյանՋուր հավաքեք․ ջուր չի լինելու Մայիսի 27-ին, 29-ին, հունիսի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին և 5-ին լույս չի լինելու Գումարային պարտքի շուրջ ծագած վիճաբանությունը Կոտայքում ավարտվել է դանակահարությամբ․ 1 անձ ձերբակալվել է Ադրբեջանում արտադրված շինանյութ է բերվել Հայաստան Կոտայքի մարզում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ 50-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է ՆԳՆ շրջիկ գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքում ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Միրզոյան-Ռուբիո հանդիպմանը քննարկված հարցերի մասին Մասյացոտնի թեմը հրավիրում է Ուխտի Սուրբ Պատարագի Կիվուն մեկնաբանել է Մխիթարյանի ապագայի շուրջ ստեղծված իրավիճակը Զախարովան կոշտ արձագանքել է ճապոնացի լրագրողներին Ռուսաստանում նշել են «Օրեշնիկի» նոր հնարավոր թիրախները Ուկրաինայում Ժամանել է 8 մարտական հաշվարկ․ նոր մանրամասներ՝ նորակառույց շենքում բռնկված հրդեհից Ի՞նչ տեղի ունեցավ, երբ Սամվել Կարապետյանի հետ հարցազրույցի ընթացքում նրան անակնկալ այցելեցին մարդիկ, որոնց նա փրկել էրՉկա նախարար, վարչապետ, որ էս հարցերով զբաղվի, վարչապետը տուն խլելով է զբաղվում. Էդմոն ՄարուքյանՓաշինյանը պատրաստ է ամեն քայլի՝ միայն թե մնա իշխանության․ Ավետիք Չալաբյան«Ուժեղ Հայաստանի» քայլերթը Վանաձորում. «ՀայաՔվեի» անդամները ևս վանաձորցիներին իրազեկում են Սամվել Կարապետյանի ծրագրերինՀստակ է՝ իշխանությունները նպատակ են հետապնդում ամեն գնով պառակտել, տկարացնել Եկեղեցին. Ամենայն Հայոց Կաթողիկոս «Այս երգը նվիրել էի Մարիաննային տարիներ առաջ մեր ամուսության տարեդարձի կապակցությամբ». Գարիկ Պապոյանն ու Մարիաննան զուգերգ են ներկայացրել Գազ, շուկա և ՀԱՊԿ․ Պետդուման սպառնացել է վերանայել հարաբերությունները Հայաստանի հետՌԴ-ում պաշտոնական մակարդակով հետաքրքրություն են ցուցաբերել TRIPP-ի նկատմամբ, մասնակցություն են ցանկանում ունենալ․ Արարատ Միրզոյան Կամչատկայում զգալի երկրաշարժ է տեղի ունեցել Անվավեր է ճանաչվել Արցախի ներկայացուցչության շենքի նկատմամբ Արցախի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը․ փաստաբան «Դատաստանի սառցադաշտի» հալոցքի նոր վտանգ են բացահայտել գիտնականները Ես միշտ արել եմ Արցախի համար ամեն ինչ․ ԿարապետյանԵկեղեցին մեր ազգի հիմքն է․ Սամվել ԿարապետյանԵրևանում բեռնատարը բախվել է հաստաբուն ծառին և այն տապալել Մեր երկրին այս իշխանությունը բերել է երեք պատերազմ․ ԿարապետյանՍփյուռքը իմ համար ամենածանր թեման է․ Սամվել ԿարապետյանԳերիների հարցը կլուծվի ամենաարագ ձևով․ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Վանաձորում է․ ուղիղUcom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է Impacture 2026 համաժողովինԳագիկ Ծառուկյանն ու թիմակիցները Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ենՊետական կառավարումը կլինի կիսանախագահական․ Սամվել Կարապետյան