Չինաստանի հարավ-արևմուտքում հնագետները 3000-ամյա ոսկե դիմակ են հայտնաբերել (լուսանկարներ)
ՄՇԱԿՈՒՅԹՉինաստանի Սիչուան նահանգում հնագիտական պեղումների ժամանակ 3000-ամյա ոսկե դիմակ է հայտնաբերվել, գրում է CNN-ը։
Երկրի մշակութային ժառանգության ազգային վարչության հաղորդմամբ՝ արարողակարգային միջոցառումների ժամանակ օգտագործված դիմակը 84 տոկոսով ոսկուց է և կշռում է գրեթե 227 գրամ։
Դիմակն այն 500 առարկաներից մեկն է, որոնք հայտնաբերվել են Սանսինդույում (Sanxingdui)՝ բրոնզե դարի հնագիտական վայրում՝ զոհաբերությունների համար նախատեսված 6 փոսերում։
Որոշ փորձագետներ կարծում են, որ գտածոները լույս կսփռեն Շու հնագույն պետության վրա։
Ի լրումն ոսկե դիմակի՝ հնագետները հայտնաբերել են նաև բրոնզե իրեր, ոսկե փայլաթիթեղներ և փղոսկրե արտեֆակտներ։



1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



