Երևան, 14.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Միակ թերացումս եղել է մեկ տեղում, որ նեղ թայֆայական շահեր առաջ չեմ տարել. Հովսեփյանը՝ Ալեն Սիմոնյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Միակ թերացումս եղել է մեկ տեղում, որ նեղ թայֆայական շահեր առաջ չեմ տարել, ուստի չէի կարող ի սկզբանե համարվել կարեւոր գործունեություն ծավալած պատգամավոր։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն՝ անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե Հովսեփյանը ո՛չ անցյալում, ո՛չ ներկայում չի կարող հպարտանալ բուռն պատգամավորական գործունեությամբ։

Նա, մասնավորապես, նշել է.

«Այսօր պարոն Սիմոնյանը իր խոսքում անդրադարձել է ինձ, որպես լուռ, ոչինչ չանող եւ հպարտանալու պատճառ չունեցող պատգամավորի , ով աչքի չի ընկել պատգամավորական գործունեությամբ։ Նշել է նաեւ, որ միգուցե կարող եմ հպարտանալ հասարակական գործունեությամբ, բայց ոչ պատգամավորական։

Պարո՛ն Սիմոնյան , վստա՛հ, այն օրենքները, որոնք ես եմ բերել իմ նախաձեռնությամբ, վերաբերում են չափազանց մեծ շահառուների եւ դրանք կիրառվում են ընդունման օրից եւ այսօր էլ առիթ եմ ունեցել հատուկ շնորհակալության արժանանալ զոհվածի ծնողներից մեկից։ Չհաշված կրթության մեջ արված անհամեմատ մեծ աշխատանքս, որը ո՛չ նախարարությունը կարող է հերքի , ո՛չ ԱԺ–ն։ Գրավոր դիմումներիս քանակը գերազանցում են վստահ եմ ողջ ԱԺ պատգամավորների գումարային 50+%–ինը, ինչը կարող եք պարզել քարտուղարությունից։ Մարզային այցելություններս չունի մրցակցության անգամ համեմատական եւ որեւէ պատգամավոր չի կարող ասել կամ ապացուցել ու հաստատել, որ իմ չափ այցելել է ողջ հանրապետության մարզեր, Արցախ եւ զբաղվել բոլոր խնդիրներով։ Ի դեպ,  99 % սեփական միջոցներով՝ աշխատավարձով։ Գործունեությանս ոլորտները չի սահմանափակվում միայն կրթությամբ, ինչը կփաստեն քաղաքացիները։

Այո՛, միակ թերացումս եղել է մեկ տեղում, որ նեղ թայֆայական շահեր առաջ չեմ տարել, ուստի չէի կարող ի սկզբանե համարվել կարեւոր գործունեություն ծավալած պատգամավոր ։ Դեմ եմ եղել ու շարունակում եմ դեմ լինել բոլոր ապազգային, հակահայ ծրագրերին։ Պատերազմի ժամանակ, թե պատերազմից հետո առանց ամաչելու կարող եմ նայել թե՛ զոհվածի ծնողի, թե՛ գերեվարվածի ծնողի, թե՛ վիրավոր զինվորի աչքերի մեջ։ Թե կարող եք ու ձեր ԴՈՒԽԸ այդքան հերիքում է` դուք էլ նույնն արեք։

Պահանջս է՝ անհարկի չվկայակոչել անունս, քանի որ ես անկախ այն բանից, որ դուրս եմ եկել խմբակցությունից, երբեք անվանական որեւէ մեկին անդրադարձ չեմ կատարել եւ չեմ կատարելու։

Մոնթեն ժամանակին ասել է «Իմ կենացը մի՛ խմեք, իմ գործը շարունակեք»։ Հիմա ես եմ ձեզ ասում նույնը՝ մեջբերելով Մոնթեին  Խաղաղություն ձեզ։ Ուրախ եմ, որ հայ եմ…

Հիշեցնենք, որ այսօր NEWS.am-ի հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը գնահատական էր հնչեցրել, որ «Իմ քայլը» լքած պատգամավորներ՝ Սոֆյա Հովսեփյանը,  Գոռ Գեւորգյանը, Վարդան Աթաբեկյանը ո՛չ անցյալում, ո՛չ ներկայում չեն կարող հպարտանալ բուռն պատգամավորական գործունեությամբ։

«Սոֆյա Հովսեփյանը միգուցե կարող է հպարտանալ որպես հանրային գործիչ իր աշխատանքով, բայց մնացածի պարագայում՝ ոչ»,– ասել էր ԱԺ փոխնախագահը։

Կորուստ՝ Ագնեսա Շահնազարյանի ընտանիքումԵրկու տարում 117% աճ․ Իրանը մեծացնում է արդյունահանումը խոշորագույն գազային նախագծումԷս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ին12-ամյա երեխային թմրանյութ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել էՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան«Ռեալը» համաձայնության է հասել Մարկ Կուկուրելյայի հետ Իրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին կոչ է արել զսպել Իսրայելին. «Լավ ոստիկան – վատ ոստիկան» խաղը հնացել է Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ Զելենսկին հայտնել է Թրամփի հետ «հիանալի» զրույցի մասին. «Մենք գաղափարներ ունենք, թե ինչպես մոտեցնել խաղաղությունը»Դիմում եմ պահեստազորի գեներալներին, սպաներին, ենթասպաներին և պահեստազորում հաշվառված շարքային կազմին. Արտյոմ ՍիմոնյանՊարսից ծոցի երկրների հետ բազմաթիվ հարցեր ու թյուրըմբռնումներ լուծման ճանապարհին են. Իրանի նախագահԷդմոն Մարուքյանի հայտարարությունը Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալՎանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն ու «Volkwagen»-ըՊուտինը հեռախոսով շնորհավորել է Թրամփին 80-ամյակի առթիվ«Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքը շարունակվում էԳիտնականները մշակել են գել դեղերն ուղիղ կերակրափող հասցնելու համար «Մեր ձայները գողացվել ա, մի ընտրատեղամասում 800-ից ավելի տարբերություն է եղել». Նառա ԳևորգյանՕմանի ափերի մոտ խորտակվել է հնդկական Virat 1 նավըԻսպանիայում ընթացքի ժամանակ շրջվել է զբոսաշրջային ատրակցիոն-գնացքը․ 17 մարդ վնասվածքներ է ստացելԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջովԾառուկյանը Ֆերգյուսոնին հաղթելուց հետո խոսել է առաջիկա մենամարտի մասին Այսօր առավոտյան Բեյրութի վրա հարձակումը չպետք է տեղի ունենար. Թրամփը՝ Իսրայելի կողմից Լիբանանի վրա հարձակման մասինՀաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի Վերջին երեք տարում Արևմտյան ափում զոհվել է 1 244 պաղեստինցի, այդ թվում՝ 268 երեխա. OxfamԻսպանիայում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել․ կրակը ընդգրկել է շուրջ 330 հեկտար, բնակիչները տարհանվել ենՄենք կաշառք տալու կարիքը չենք ունեցել. վիրավորում են հարյուր հազարավոր քաղաքացիների. Գոհար ՄելոյանՔանի դեռ ես Իսրայելի վարչապետն եմ, Իրանը միջուկային զենք չի ունենա. ՆեթանյահուԱնտարկտիդան կորցնում է ձմեռային սառույցըԻրանի նախագահը հայտարարել է, որ 12-օրյա պատերազմի ընթացքում Իսրայելը չի հասել իր նպատակներին«Եմենի Սարդ-մարդ» մականունով էքստրեմալ ալպինիստը զոհվել է՝ ընկնելով հրաբխի խառնարանըՔանի դեռ այս պայքարը չունի արդարացի լուծում, պայքարը շարունակվելու է. Մամիկոն ԱսլանյանԹրամփը և Զելենսկին կարող են հանդիպել G7 գագաթնաժողովի շրջանակներում Բացահայտվել է Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկելով վնաuելու դեպքը․ 41-ամյա տղամարդը ձերբակալվել էԲուրգերներ՝ սև խավիարի փոխարեն. ինչու են տեխնոլոգիական միլիարդատերերը զանգվածաբար հրաժարվում մասնավոր ինքնաթիռներում ուղեկցորդուհիներիցԲՀԿ-ն մնալու է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Նիկոլ, դու ես կակա ասելու ազատությանը. Սուրեն ՍուրենյանցՖոն դեր Լայենը կարող էր բարեփոխում նախաձեռնել Կալասի հետ ունեցած հակամարտnւթյան պատճառով. EuronewsԳեղարքունիքում բшխվել են «Mercedes»-ը և «Կամազ»-ը․ կա 5 վիրшվոր Կան բազմաթիվ օրինակներ իշխանության կողմից «ընտրական պրոցեսի ջախջախման» մասին. Արման ԱբովյանՄենք հասկանում ենք, որ եթե փողոցային պայքարը սկսվի, ապա այն շատ անկանոն և զnհերnվ լի կլինի. Գոհար ՂումաշյանՀորոսկոպ. ամսվա գլխավոր իրադարձությունը՝ ամառային արևադարձ Կատարը Իրանին առաջարկել է 12 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցության փաթեթ Բողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով․ Ուժեղ ՀայաստանԱյն մասին, թե որն է այս ընտրությունների առավել կարևոր արդյունքը, և ինչպես պետք է օգտագործել այն մեր հետագա պայքարի մեջ. Ավետիք ՉալաբյանԻսպանիան և Արգենտինան այն երկու հավաքականներն են, որոնք այժմ լավագույն մարզավիճակում են․ ՌոդրիԻրական առաջնորդը պետք է ժողովրդին ասի ճշմարտությունը, նույնիսկ եթե լավ գիտի, որ այդ ճշմարտությունը տվյալ պահին ժողովրդին դուր չի գալու․ Մհեր Ավետիսյան Մարտունիում բшխվել են բեռնատար «Գազել»-ն ու «Opel»-ըՀերքման ու ներողության պահանջ. Գոհար ՄելոյանՍկանդալ, թե՞ տեխնիկական խոտան. ԱԱ-2026-ի առաջին 11-մետրանոցը նշանակվել է VAR-ի անսարքության պայմաններում