Թուրքիան կգործադրի բոլոր ջանքերը ԼՂ վերաբերյալ եռակողմ համատեղ հայտարարության իրագործման համար. Էրդողան
ՔԱՂԱՔԱԿԱՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կգործադրի բոլոր ջանքերն ապահովելու Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության իրագործումը:
Ինչպես փոխանցում է Daily Sabah-ը, այս մասին Էրդողանը հայտարարել է երկրի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության 7-րդ համագումարի ժամանակ, որն այսօր կայացել է Անկարայում:
Համագումարի ժամանակ վերջինս անդրադարձել է նաև այլ երկրների հետ հարաբերություններին՝ նշելով, որ Թուրքիան դրանք կառուցելու է՝ ելնելով իր շահերից:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն էին ձեռք բերել, ստորագրվել էր հայտարարություն, որով Ադրբեջանին են անցել Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։