Երևան, 20.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Սահմանադրության վրա «ոտքերը մաքրելով»՝ այս իշխանությունն ամենաթողության վիճակ է ստեղծել». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս իշխանության բոլոր օրենսդրական փոփոխությունները առնչություն չունեն իրավական որևէ օրակարգի հետ: Փոփոխությունները, որոնք այս իշխանությունը բերում է օրակարգ, լուծում են որոշակի քաղաքական խնդիրներ: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը: Նրա խոսքով, այդ իմաստով վերջին ցայտուն փոփոխությունը «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագծերի փաթեթն էր, որն ընդունվեց, և որով փորձ է արվում ընդլայնել Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունները:

«Ըստ իս, այն բացառապես գործի քննության ամբողջ ընթացքում դատավորներին վերահսկողության տակ պահելու նպատակն ունի: Սա իր հերթին իր պատճառն ունի. Կապիտուլ յացիոն փաստաթղթի ստորագրումից հետո դատավորների անկախության մի նոր փուլի ականատես եղանք: Նրանք այլևս չէին կատարում քաղաքական իշխանության կամակատարությունները՝ կապված ձերբակալությունների, կալանավորումների հետ: Սա, բնականաբար, լուրջ անհանգստություն է հարուցել քաղաքական իշխանության մոտ: Նշված փոփոխությամբ ԲԴԽ-ին լիազորություն է տրվում ցանկացած փուլում գործը քննող դատավորից գործը վերցնել ու փոխանցել մեկ այլ դատավորի:

Սա ևս մեկ գործիքակազմ է, որով իշխանությունը փորձում է ինքն իրեն լիազորել ցանկացած գործ ցանկացած փուլում կոմպետենտ դատավորից վերցնել և փոխանցել իրենց սրտի դատավորներին: Նույնը նաև մասնագիտացված դատարանների ստեղծման առումով կարելի է ասել, որոնք քննելու են բացառապես միջդատավարական վարույթին առնչվող գործեր՝ ձերբակալություն, կալանավորում և այլն: Այստեղ նույնպես նպատակը դատարաններին մի ամբողջության մեջ ժողովելն է և հանգիստ լինելն այն հարցում, որ իշխանության քիմքին հաճո ցանկացած կալանավորում, ըստ էության, կիրականացվի: Առհասարակ, ես վստահ եմ, որ այս ընտրություններին իշխանությունն այս անգամ արդեն թիրախ է դարձնելու դատական համակարգը: Ընտրություններին գնալու է հետևյալ լոզունգով. «Հարգելի՛ ժողովուրդ, դուք սոված եք, քանի որ մենք չունենք դատական համակարգ, որովհետև երբ ձեր սրտի վարչապետը ցանկանում է մեկին կալանավորել, դատավորը չի կատարում դա, ըստ այդմ՝ չի կատարում ժողովրդի պահանջը»:Այսինքն, թիրախավորելով դատական համակարգը՝ նրանք այս փուլում ժողովրդին կփորձեն հենց դատարաններով մանիպուլացնել»,ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ նորից առաջ կբերեն վեթթինգի օրակարգը և կփորձեն, Ն. Փաշինյանի բնութագրմամբ, «վնգստացող դատավորներին» փոխարինելու ինչ-որ քայլեր անել:

«Այս երեք տարվա ընթացքում պետական որևէ համակարգ կամ որևէ կառույց չի մնացել, որը խարխլելու, որի համբավը զրոյացնելու ցանկություն այս իշխանությունը չունենար: Չկա մի համակարգ, որտեղ իրենց հաճո, բայց իրականում այդ համակարգի համար, այսպես ասած, չարորակ մետաստազիկ գործառույթ կատարող անձանցով չլցնեին: Այս երեք տարվա ընթացքում նշվածի վառ օրինակը Սահմանադրական դատարանն էր: ՍԴ-ի շուրջ ստեղծված արհեստական ամբողջ գործընթացների հետևանքով ՍԴ-ի կոմպետենտ պաշտոնյաներն այլևս չեն պաշտոնավարում: Այդ մարդկանց գոյությունը ՍԴ-ում մեծամասամբ նպաստում էր, որ ՍԴ-ն ինչ-որ չափով պրոֆեսիոնալ ու լեգիտիմ գործունեություն ծավալեր: Այսօր առկա իրավիճակի ամենացցուն առհավատչյան նախօրեին ՍԴ-ում տեղի ունեցած նիստն էր, որը մեկ բառով կորակեմ որպես խայտառակություն»,- ասաց նա։

Նշենք, որ խոսքը Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի քննության նիստի մասին է:

«Բարձր դատարանը մոտ մեկ ժամ քննում էր ինչ-որ միջնորդություն, որը վերածվեց քաղաքական բանավեճի: Փորձ արվեց ցուցադրել, թե ով է ավելի լավ տիրապետում ՍԴ-ի գործառույթներին: Անգամ կար դատավոր, որի վարքագիծն այդ նիստի ժամանակ տպավորություն էր ստեղծում, թե այդ անձը գտնվում է «Կիսաբաց լուսամուտներում» կամ այդ որակի ինչ-որ հեռուստաշոուի է մասնակցում: Սահմանադրական դատարանը դատաիրավական համակարգում ամենակարևոր և ֆունդամենտալ կառույցն էր, որին զրոյացնելն ու կազմաքանդելն այս իշխանության գերնպատակն էր, ինչին, ըստ էության, կարողացան հասնել: Էլ չեմ ասում այն հրապարակումների մասին, որոնք փաստում են, որ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը, ակնհայտորեն միջամտելով արդարադատության իրականացմանը, շատ դեպքերում փորձել է և՛ առաջին ատյանի, և՛ վերաքննիչ դատարաններում ակնհայտորեն միջամտել որոշակի գործողությունների իրականացմանը ու այդ գործողությունների վերջնարդյունքը համապատասխանեցնել իր քաղաքական հոր, այսպես ասած, քիմքին:Մենք տեսանք նաև, որ ամբողջապես կազմաքանդվեց ազգային անվտանգության ծառայությունը: ԱԱԾ-ն «QR կոդի և սատանայի» միջև կապ գտնելով, ինչ-որ հայտնի ֆեյքի գործով հնարավոր բոլոր անձանց կալանավորելով և բաց թողնելով է զբաղված: Նման պարագայում այս համակարգին հիմա լուրջ վերաբերվելն առնվազն ծիծաղելի է: Նույնը կարող եմ ասել նաև գլխավոր դատախազության մասին, որովհետև նույն գլխավոր դատախազը բազմիցս է ցույց տվել, որ այս իշխանության քաղաքական կամակատարն է: Թերևս դատաիրավական համակարգում չկա առանձին գործող մի մարմին, որն այս իշխանությոնը չի հասցրել ապականել և որին անգործունակության չի հասցրել»,- նկատեց իրավաբանը:

Անդրադառնալով օրենքները մի կողմ դնելու և հրովարտակներով առաջ շարժվելու վտանգավոր եզրագծին ու դրա շուրջ առկա մտահոգություններին՝ Ռ. Հայրապետյանը նշեց. «Մենք հասել ենք այն հանգուցային կետին, որտեղ մենք ընդհանրապես կանգնելու իրավունք չունենք: Ինձ համար այս իշխանության գործունեության արդյունքում ծառացած մի գլոբալ խնդիր կա, որն ապագայում դժվար լուծելի է դառնալու: Հանրությանը, հասարակության առանձին մասերին, բնակչության լայն շերտերին դժվար է լինելու վերստին բերել այն վիճակին, ըստ որի՝ նրանք նորից կհասկանան, որ Սահմանադրությունը երկրի մայր օրենքն է: Վերջին երեք տարվա ընթացքում անընդհատ ցեխ է շպրտվում գործող Սահմանադրության վրա: Նշվում է, որ այն անկատար է, նորմալ չի կարգավորում, չունի այնպիսի իրավական մեխանիզմներ, որոնք այս կամ այն հարցը լուծելու հնարավորություն կտան: Ես բնավ չեմ կարծում, որ Սահմանադրությունն անկատար փաստաթուղթ է: Իրականում եթե անգամ ամենակատարյալ փաստաթուղթը քաղաքական նպատակահարմարությունից ելնելով մեկնաբանվի, այդ փաստաթուղթը, միևնույնն է, կդառնա անկատար: Այս իշխանությունն իր վարքագծով, իրավական նորմերը քաղաքական նպատակահարմարությամբ մեկնաբանելով, ցանկացած դեպքում Սահմանադրություն փոխելով, Սահմանադրության վրա «ոտքերը մաքրելով», ստեղծել է ամենաթողության մի իրավիճակ, երբ ժողովուրդն արդեն մտածում է, որ օրենքները, Սահմանադրությունը իրենցից ոչինչ չներկայացնող բաներ են, և կարող է շարժվել այնպես, ինչպես ուզում է: Սա ամենագլոբալ խնդիրն է, որը ծառացած է մեր երկրի առջև ու դժվար է լինելու հանրությանը վերստին համոզել, որ սա օրենք է, որին պետք է ենթարկվել»:

Ռոբերտ Հայրապետյանը շեշտեց, որ նկարագրվածից զատ, նաև այլ խնդիրներ են ի հայտ գալիս. «Շատ ցավով եմ նշում, բայց վառ օրինակը նույն «իրավունքի ուժով» արտահայտությունը՝ այդ իրավական ինստիտուտը, ծաղրի առարկա դարձնելն է: Ֆեյսբուքում յուրաքանչյուր երկրորդ անձ ցանկացած կենցաղային, անլուրջ ու պրիմիտիվ օրինակներով սկսել է ծաղրել «իրավունքի ուժով», «օրենքի գերակայություն» արտահայտությունները: Ցավալիորեն փաստում եմ, որ սա, թերևս, նշանակում է, որ Սահմանադրության առաջին հոդվածից իրավական պետության բաղադրիչը վաղուց արդեն «արտագաղթել» է»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վթար է․ ջուր չի լինելուԼավրով․ Ռուսաստանը կլսի Ուիթքոֆի և Քուշների առաջարկները, բայց քաղաքական զիջումների չի գնաՏուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվելու համար roadpolice.am կայքում գրանցվող վարորդների թիվը շարունակում է աճելԻնչո՞ւ են Հայաստանում դեղերն ավելի թանկ, քան Վրաստանում․ «Ուժեղ Հայաստանը» լուծում է առաջարկում՝ դեղերի գները նվազեցնելու համարՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցՌԴ-ում վառելիքի հետ կապված իրավիճակը չի ազդում ԵԱՏՄ-ում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման վրա․ ՕվերչուկՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըԸնտրությունների ժամանակ մենք խոստացել էինք նվազեցնել դեղերի գները. այսօր կատարում ենք մեր խոստումը․ Ուժեղ ՀայաստանՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՍպերցյանի թիմի հերթական հաղթանակը«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներԶելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցԳյուլբենկյան-Հրաչյա Քոչար փողոցների խաչմերուկում բшխվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Չհամարձակվե՛ք դիպչել Տիգրանաշենին. Հայաստանի հողերից մեկ միլիմետր չպետք է պակասի. Ավետիք ՉալաբյանԳյուղացուն հոգ տարեք, նա´ է երկիրը պահողը. Հրայր ԿամենդատյանՁերբակալվել է Լիմոժի քաղաքապետարանի հրկիզման համար կասկածվող անձը ԱՄՆ-ն օգնում է Հայաստանի իրավապահ մարմիններին՝ ամրապնդելու քննչական կարողությունները Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերԿրեմլը հայտարարել է, թե ով պետք է Ուկրաինան ներկայացնի բանակցություններում Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում ընտրվելու համար կառաջադրվի Կարեն Առուստամյանի թեկնածությունը Google Cloud-ի խափանում. տասնյակ ծառայություններ, այդ թվում՝ բանկային, անհասանելի են եվրոպական մի շարք երկրներում Ամերիկյան զինվnրականները Կիևին օդային hարձակումների մասին նախազգուշացումներ են տրամադրում նախկին ծավալով. Ռուբիո Նիդեռլանդների վարչապետն ու նրա զուգընկերը 2027-ին ծնողներ կդառնան Ֆասթ Բանկի բիզնեսի վարկավորման նոր մոտեցումները․ Արտավազդ ԹառոյանՈւիթքոֆը Զելենսկիի հետ կհանդիպի Օսլոյում, ապա կմեկնի Մոսկվա Մի օր էլ Փաշինյանը Երևանի թաղամասերից մեկը չի համարի Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանԿենտրոնական ընտրական հանձնաժողովը կոչ է անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ NYT. ԱՄՆ-ն մտադիր է համոզել Զելենսկուն համաձայնել զիջումների Դոնբասի հարցում Կրակոցներ՝ Արագածոտնում, տանտերը կրակել է, գողը տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿՄիասին կարող ենք կառուցել զարգացող, բարեկարգ ու նոր հնարավորություններով լի Գավառ. ՀայաՔվե Թեհրանի հարաբերությունները Մոսկվայի և Պեկինի հետ կախված չեն երրորդ երկրների ազդեցությունից. Բաղայի Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու գինը․ գազը կթանկանա 69%-ով «Հայկական քվե» կուսակցության թիմը Գավառում շարունակում է առաջ ընթանալՀայաստանին ԵԱՏՄ-ից հեռացնելու սցենարը՝ քննարկման սեղանին․ զեկույցը կներկայացվի Պուտինին և Փաշինյանին Լարվածությունը սրվում է․ Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսությունը զինված ոստիկանների հսկողության տակ է ԵԱՏՄ-ն զգուշացրել է Հայաստանի համար առկա ռիսկերի մասին՝ ԵՄ-ին միանալու դեպքում Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի Դեղերի էժանացում՝ եվրոպական փորձով. «Ուժեղ Հայաստան» կուսակցության օրենսդրական նոր նախաձեռնությունը. տեսանյութԿԳՄՍ նախարարության և Գենտի համալսարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորի մի շարք հասցեներում, Լոռու մարզի Շահումյան բնակավայրում՝ հոկտեմբերի 21-ին Հիմա ես ի՞նչ անեմ, հանե՞մ էս մարդկանց աշխատանքից, թե պահեմ. Փաշինյան «Գուստավի» մենեջերը կալանավորվել է կանանց սանհանգույցում գաղտնի նկարահանման գործով Դեղերի գների նվազեցմանն ուղղված բարեփոխումը կնպաստի մեր քաղաքացիների կյանքի բարելավմանը. Մարիաննա ՂահրամանյանԳերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ»Ծառուկյանն ու Հարությունյանը՝ RAF-ի լավագույնների հնգյակում Նոր խստացումներ՝ ՌԴ-ում օտարերկրացիների համար․ քաղաքացիություն ստանալու պայմանները կփոխվեն Հիփոթեք ունեցող ծնողների համար կարևոր փոփոխություն․ նոր նախագիծ է քննարկվում