«Ռուսաստանն ու Հրվ. Կորեան ցանկանում են մինչև 1 միլիարդ դոլար ծավալով ընդհանուր ներդրումային հիմնադրամ ստեղծել». Լավրով
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՌուսաստանը և Հարավային Կորեան քննարկում են մինչև 1 միլիարդ դոլար ծավալով ընդհանուր ներդրումային հիմնադրամի ստեղծման հարցը:
Այս մասին երկրի արտգործնախարար Չոն Ըն Յոնի հետ բանակցություններից հետո հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ռուսաստանի Դաշնության Հեռավոր Արևելքում և Արկտիկական գոտում ներդրումային համագործակցության խոշոր ծրագրեր են իրականացվում կամ պատրաստվում են իրականացման: Բանակցություններ են տարվում մինչև 1 միլիարդ դոլար ծավալով ռուս-կորեական ներդրումային հիմնադրամ ստեղծելու շուրջ»,- հայտնել է Լավրովը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



