ԵՄ գագաթնաժողովը որոշում է կայացվել ակտիվացնել համագործակցությունը Թուրքիայի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵՄ գագաթնաժողովը որոշում է կայացրել ակտիվացնել Թուրքիայի հետ քաղաքական և տնտեսական երկխոսությունը՝ ի պատասխան Անկարայի` Կիպրոսի շուրջ իրավիճակի դեէսկալացիային ուղղված գործողությունների, սակայն զգուշացրել է իրավիճակի փոփոխության դեպքում նոր պատժամիջոցների հնարավորության մասին: Այս մասին ասվում է ԵՄ պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպման վերջնական հայտարարության մեջ, որը տարածվել է հինգշաբթի օրը, Բրյուսելում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք ողջունում ենք Արևելյան Միջերկրական ծովում վերջերս տեղի ունեցած դեէսկալացիան` շնորհիվ ապօրինի հորատման աշխատանքների դադարեցման, Հունաստանի հետ երկկողմ բանակցությունների վերսկսումը և ՄԱԿ-ի հովանու ներքո Կիպրոսի հարցի շուրջ առաջիկա բանակցությունները», - ասվում է փաստաթղթում,- «Այս դրական դինամիկան ամրապնդելու համար ԵՄ-ն պատրաստ է Թուրքիայի հետ սկսել փուլային, համամասնական և շրջելի երկխոսություն` մի շարք ոլորտներում համագործակցությունն ակտիվացնելու համար»:



