Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հոր զոհվելու մասին Սուրենն իմացել է Շուշիի ճանապարհին. հայրը զոհվել էր՝ փրկելով զինվորի կյանքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փոխգնդապետ, «Արծիվ 30 Արարատ» մահապարտների կազմակերպության Շտաբի պետ, 55-ամյա Ստեփան Համբարձումյանը պատերազմի առաջին օրը կամավոր մեկնել էր ռազմաճակատ։

«Առավոտյան գնաց Շտաբ, այնտեղից զանգահարեց, ասաց՝ պայուսակը պատրաստեմ, որ ժամանակ չկորցնի, շուտ գնա։ Տղաս էլ էր ծառայում, Եղնիկներում էր։ Ոչ մի լուր չունեինք, շատ անհանգիստ էինք։ Ամեն անգամ զանգելիս հարցնում էր՝ Սուրենը, զանգել է, թե ոչ»,- NEWS. am-ի հետ զրույցում պատմեց փոխգնդապետ Ստեփան Համբարձումյանի կինը՝ Հասմիկ Համբարձումյանը։

Ստեփան Համբարձումյանի որդին՝ Սուրենը, պետք է զորացրվեր հոկտեմբերի 5-ին, սակայն պատերազմի պատճառով նրա զորացրումը հետաձգվել էր։

«Պատերազմի ժամանակ ամեն ինչից կտրված էինք, կապ չունեինք, չգիտեինք՝ մեր շուրջն ինչ է կատարվում, միայն տեսնում էինք, որ մեր դիմաց են գալիս, մենք էլ կռվում էինք։ Պատերազմի երրորդ օրն էր մեզ սկսեցին վերևից ինքնաթիռներով ռմբակոծել, լսեցինք, որ Շուշիի ՀՕՊ-ը չկա, Մատաղիսը, Ջաբրայիլը, Թալիշը չկա ։ Այդ կողմի վրա միայն մենք էինք մնացել, շրջափակման մեջ էինք, չգիտեինք՝ ինչ է կատարվում։ Տեսնում էինք, որ մեր տարածքից են մեզ հարվածում, բայց չէինք հասկանում՝ ինչ է կատարվում։ Մենամարտեր ենք ունեցել դանակով, նռնակով, եղել է, որ տեխնիկայով եկել են, բայց փախել են»,- հիշեց Սուրենը։

Հոկտեմբերի 11-ին Ստեփան Համբարձումյանը մեկ շաբաթով վերադարձել էր տուն։

«Հիշում եմ՝ վերելակի դիմաց ամբողջ ընտանիքով սպասում էինք, որ իրեն դիմավորենք։ Հաճախ էինք զրուցում։ Հայրիկս շատ էր ուշադրություն դարձնում ուսմանս ու անգամ պատերազմի ընթացքում՝ զանգերի ժամանակ, այդ մեկ շաբաթվա ընթացքում ասում էր, որ խոստանամ՝ ինչ էլ լինի, ուսմանս մասին չեմ մոռանալու»,- նշեց Ստեփան Համբարձումյանի դուստրը՝ Քնարիկ Համբարձումյանը։

Հասմիկ Համբարձումյանը պատմում է, որ այդ ընթացքում էլ Ստեփանը մտովի մարտի դաշտում էր․ ասում էր՝ բոլորն ինձ համար Սուրո են, իրենց տեսնում եմ, երեխաս է աչքիս առաջ գալիս. «Ամուսինս Մարտակերտում էր, այնտեղ, որտեղ ինքն էր, Եղնիկները երևում էին։ Ասում էր՝ պայթյուն էր լինում, լեռը կարմրում էր»։

Հոր զոհվելու մասին Սուրենն իմացել է հոկտեմբեր 25-ին Շուշիի ճանապարհին։

«Մեզ նահանջ էին տալիս, ասում էի՝ չեմ կարող, պապան կռվում է այստեղ, ես ո՞նց իջնեմ․․․»։

Սմբատ Համբարձումյանը զոհվել է փրկելով զինվորի կյանք։

«Երբ ես վիրավորվեցի, ինձ իջեցրին դիրքերից, և հրամանատարական ողջ պատասխանատվությունն ընկավ Ստեփանի վրա։ Մարտերից մեկի ընթացքում սուլոցը լսելիս Ստեփանը ձեռքով հրում է զինվորին, զինվորն ընկնում է, իսկ ինքը չի հասցնում թաքնվել։ Ինքը, լինելով զինվորի հայր, հասկացավ, որ զինվորի կյանքն ավելի թանկ էր, քան իրենը»,- ավելացրեց «Արծիվ 30 Արարատ» մահապարտների կազմակերպության փոխնախագահ Եփրեմ Մարգարյանը։

Ստեփան Համբարձումյանը նահատակվել է հոկտեմբերի 21-ին։ Հուղարկավորվել է հոկտեմբերի 29-ին «Եռաբլուրում»։

Մերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». Կարապետյան Նոյեմբերի 1-ից մեծ փոփոխություն՝ անձնագրերի և ID քարտերի տրամադրման համակարգում Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու «Մեծ քսանյակի» արտգործնախարարների հանդիպմանը Կոբախիձե. Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը Վիզաների խիստ ստուգումներ և չեղարկումներ․ ԱՄՆ դեսպանատունը կարևոր հայտարարություն է տարածել Օնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան Հարձակում՝ ամենամեծ կրիպտոբորսայի վրա. $6 մլրդ ակտիվի կեսը հաջողվել է փրկել Ջրամբար գյուղում գայլերի ոհմակի հարձակման հետևանքով գառներ են անկելԺաննա Անդրեասյանը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները Երևան-Սևան ավտոճանապարհին «Opel»-ը բшխվել է ճանապարհի բաժանարար գոտում եղած ծառերին ու հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում «Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինԱրեգակը մոտ կես միլիոն կիլոմետր տրամագծով հսկայական ելուստ է արձակել, որը, հնարավոր է, չհասնի Երկրին Հայաստանը մտել է մի փուլ, որտեղ բարդ հարցերի ճիշտ լուծումները «այո»-ի և «ոչ»-ի պարզ հակադրությունից դուրս են, բայց ճիշտ լուծումները գտնելու համար հանրային երկխոսություն է պետք. Հովհաննիսյան ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով՝ 10:0 Հայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ ՄխիթարյանՀութիները հայտնել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ թիրախավորելու մասին Որոշ ուսուցիչների աշխատավարձը կփոխվի․ ում կվճարեն 300 հազար դրամ 328 մլն դրամ լրացուցիչ հատկացում՝ բարձր մարզական արդյունքներ գրանցած մարզիկների և մարզիչների անվանական թոշակների համար Վենսն ասել է, որ ԱՄՆ-Իրան հակամարտությունը չի վերածվի անվերջ պատերազմի Առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ. եղանակի տեսություն Օմանի ափերի մոտ՝ Հորմուզի նեղուցում, նավ է բռնկվել Խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. Չալաբյան ԱՄՆ–ում ուղղաթիռներ են բախվել. կա 3 զոհ Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբԻնչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականինՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՌուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 30-ի դրությամբ Հայտնի է Իսրայելում խորհրդարանական ընտրությունների հաղթողը Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր ԱվետիսյանԼույս չի լինելու Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ G20-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու համար «Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Այսօր մրցահարթակ դուրս կգա Ալեքսանդրա Գրիգորյանը․ ծանրամարտի ԱԱ Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարի աստղ Պատրիկ Ստյուարտը Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ