Վլադիմիր Պուտինի դուստրերը պատվաստվել են կորոնավիրուսի դեմ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դուստրերը պատվաստվել են կորոնավիրուսի դեմ: Այս մասին հայտարարել է Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Պատասխանելով հարցին, թե արդյոք պատվաստվել են Պուտինի մտերիմները, Պեսկովն ասել է. «Որքանով ինձ հայտնի է, այո: Նրանք նույնիսկ նախագահից շուտ են պատվաստվել, Պուտինն ինքնէ ասել այդ մասին»: Պեսկովը չի հստակեցրել, թե կոնկրետ որ պատվաստանյութով են պատվաստվել Պուտինի դուստերը: Նա ընդգծել է, որ դա հայրենական արտադրության պատվաստանյութ է եղել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ Պեսկովը հայտնել է, որ Պուտինը պատվաստումից հետո իրեն լավ է զգում:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
3
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
4
Երևանում ամուսինները բնակարանի խոհանոցի պատուհանից ուսանողի են դուրս նետել ու uպանել․ բացահայտում
5
Ինչի՞ համար է փաստաբան Թումանյանը «uպանել» 20-ամյա ուսանողուհուն․ ի՞նչ է տեղի ունեցել. մանրամասներ



