Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՄԱՐՏԻ)․«Նե­մե­սիս» գոր­ծո­ղու­թյուն՝ դա­վա­ճան հա­յի հան­դեպ․ «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ 

Թատրոնի միջազգային օր, Անգոլա՝ Հաղթանակի օր, Բելգիա՝ Ֆրանսախոսների օր, Բիրմա՝ Բանակի օր, Ռուսաստան՝ Ներքին զորքերի օր, Ճապոնիա՝ Սակուրայի ծաղկման օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1891 - վախճանվել է դերասան Պետրոս Մաղաքյանը։

1920- Նեմեսիս գործողության շրջանակներում հայ վրիժառու Արշավիր Շիրակյանը Կոստանդնուպոլսում գնդակահարել է Վահե Իհսանին (Եսայան), քանի որ ժամանակին նա թուրքերի համար կազմել էր Կոստանդնուպոլսի այն հայ մտավորականների ցուցակը, ովքեր սպանվել են 1915 թվականին։

1921- բոլշևիկները սկսել են հակահարձակումը ապստամբող Երևանի վրա։

1974 - ծնվել է հանրահայտ ըմբիշ Արամ Մարգարյանը։

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Կուբայի հետ։

1993- Ղարաբաղյան պատերազմի ընթացքում հայկական ուժերը սկսել են հարձակումը Քելբաջարի շրջանի վրա, որը ավարտվել է շրջանի ամբողջական գրավումով։

2004-Գյումրիում «Արդարություն» խմբակցության պատգամավորների հանդիպման ընթացքում տեղի է ունեցել ծեծկռտուք, որին հետևել է ընդդիմադիրների 9 աջակիցների ձերբակալությունը։

2011-Թուրքական դատարանը մեղավոր է ճանաչել գրականության ոլորտում Նոբել յան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկին՝ հայերի վերաբերյալ արած հայտարարությունների համար, որոնք վիրավորական են համարվել թուրք ազգի համար, և պարտավորեցրել է վճարել 6 հազար լիրայի (մոտ 4 հազար դոլար) փոխհատուցում։

2013- Գաֆէսճեան արվեստի կենտրոնում բացվել է Հայաստանի ժողովրդական գեղանկարիչ Հակոբ Հակոբյանի՝ երկաթե քանդակների ցուցահանդեսը: 2019-Երևանի Հյուսիսային պողոտայի հրապարակը անվանվել է Եվրոպայի հրապարակ:

ԱՇԽԱՐՀ

1111 -Վլադիմիր Մոնոմախի ղեկավարած ռուսական զորքերը գլխովին ջախջախել են լեհերին Սոլնցե գետի մոտ։

1513 -իսպանացի հետազոտող Խուան Պոնսե դե Լեոնը հայտնագործել է Ֆլորիդան։

1615 -վախճանվել է Ֆրանսիայի թագուհի Մարգարիտա դե Վալուան, որը պատմության մեջ է մտել Մարգո թագուհի անվանումով։

1625- Անգլիայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի թագավոր է հռչակվել Կառլոս 1-ինը։

1770 –վախճանվել է իտալացի նկարիչ Ջովաննի Բատիստա Տիեպոլոն։

1841 -Նյու Յորքում փորձարկվել է շոգիով աշխատող առաջին հրշեջ մեքենան։

1845- ծնվել է գերմանացի նշանավոր ֆիզիկոս, ռենտգենյան ճառագայթների հայտնագործող, ֆիզիկայի բնագավառում առաջին Նոբել յան մրցանակ ստացած Վիլհելմ Ռենտգենը։

1854- սկսվել է Ղրիմի պատերազմը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան պատերազմ են հայտարարել Ռուսական Կայսրությանը։

1854 -ԱՄՆ-ում Աբրահամ Հեսսերը արտոնագրել է կերոսինը։

1860 -Նյու Յորքի բնակիչ Բիրնը արտոնագրել է խցանահանը։

1878 -ռուս գյուղացի Բլինովը արտոնագրման է ներկայացրել իր ստեղծած «անվերջանալի ռելսերով վագոնը» (աշխարհում առաջին թրթուրավոր տրակտորը)։

1886 –ծնվել է ռուս խորհրդային քաղաքական գործիչ Սերգեյ Կիրովը։

1893 -իր աշխատանքն է սկսել աշխարհում առաջին հեռախոսային ընկերությունը՝ «Ալեքսանդր Բելլ» անվամբ։

1927 - ծնվել է ռուսաստանցի թավջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչը։ 1928- Հոլանդիայում առաջին անգամ թողարկվել է ֆուտբոլային թեմայով փոստային նամականիշ։

1945- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Արգենտինան պատերազմ է հայտարարել Գերմանիային և Ճապոնիային, սակայն այդպես էլ չի մասնակցել պատերազմին։ -Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Մեծ Բրիտանիայի Քենտ կոմսությունում ընկել է վերջին գերմանական բալիստիկ ՖԱՈւ-2 հրթիռը։

1964-Կիպրոսում հույն և թուրք համայնքների միջև բախումները կանխելու նպատակով տեղաբաշխվել են ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը։

1968 - Վլադիմիրի մարզում ավիավթարից զոհվել է առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինը։

1977- Կանարյան կղզիներում տեղի է ունեցել պատմության ամենամեծ ավիավթարը, երկու Boeing 747 ինքնաթիռների բախման հետևանքով զոհվել է 583 մարդ։

1990- Լոնդոնի Բեյքեր սթրիթ 221-ում բացվել է Շերլոք Հոլմսի թանգարանը։

1999 -ՆԱՏՕ-ի զորքերի՝ Հարավսլավիայի դեմ իրականացրած պատերազմի ընթացքում հարվսլավական ՀՕՊ-ը վայր է գցել ամերիկյան F-117 կործանիչ, որը հանդիսանում է «սթելս» տեխնոլոգիայով ստեղծված ինքնաթիռի առաջին մարտական կորուստը պատմության մեջ։

2006 - վախճանվել է լեհ գրող Ստանիսլավ Լեմը։

2009 - Պակիստանում ինքնասպան ահաբեկչի պայթյունի զոհ է դարձել 48 մարդ։

2011 - Ռուսաստանը վերջին անգամ անցել է ամառային ժամանակի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ջրամբար գյուղում գայլերի ոհմակի հարձակման հետևանքով գառներ են անկելԺաննա Անդրեասյանը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները Երևան-Սևան ավտոճանապարհին «Opel»-ը բшխվել է ճանապարհի բաժանարար գոտում եղած ծառերին ու հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում «Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինԱրեգակը մոտ կես միլիոն կիլոմետր տրամագծով հսկայական ելուստ է արձակել, որը, հնարավոր է, չհասնի Երկրին Հայաստանը մտել է մի փուլ, որտեղ բարդ հարցերի ճիշտ լուծումները «այո»-ի և «ոչ»-ի պարզ հակադրությունից դուրս են, բայց ճիշտ լուծումները գտնելու համար հանրային երկխոսություն է պետք. Հովհաննիսյան ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով՝ 10:0 Հայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ ՄխիթարյանՀութիները հայտնել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ թիրախավորելու մասին Որոշ ուսուցիչների աշխատավարձը կփոխվի․ ում կվճարեն 300 հազար դրամ 328 մլն դրամ լրացուցիչ հատկացում՝ բարձր մարզական արդյունքներ գրանցած մարզիկների և մարզիչների անվանական թոշակների համար Վենսն ասել է, որ ԱՄՆ-Իրան հակամարտությունը չի վերածվի անվերջ պատերազմի Առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ. եղանակի տեսություն Օմանի ափերի մոտ՝ Հորմուզի նեղուցում, նավ է բռնկվել Խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. Չալաբյան ԱՄՆ–ում ուղղաթիռներ են բախվել. կա 3 զոհ Նոյեմբերի 1-ից մեծ փոփոխություն՝ անձնագրերի և ID քարտերի տրամադրման համակարգում Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբԻնչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականինՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՌուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 30-ի դրությամբ Հայտնի է Իսրայելում խորհրդարանական ընտրությունների հաղթողը Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր ԱվետիսյանԼույս չի լինելու Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ G20-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու համար «Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Այսօր մրցահարթակ դուրս կգա Ալեքսանդրա Գրիգորյանը․ ծանրամարտի ԱԱ Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարի աստղ Պատրիկ Ստյուարտը Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԱլիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին․ Report Իրանն ԱՄՆ-ից պահանջել է ապացուցել Հորմուզի նեղուցը ականներից մաքրելու մասին հայտարարությունը Արեգակնային համակարգում նոր գաճաճ մոլորակի թեկնածու է հայտնաբերվել