Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հայրս դեմ էր, որ աշխատեի». Մաշ Իսրայելյանը՝ առաջին աշխատանքի և սեփական միջոցներով իր ծախսերը հոգալու մասին

ԼԱՅՖ

Երգչուհի Մաշ Իսրայելյանն ասում է՝ աշխատել է 19-20 տարեկանից, երգել է երաժշտական ակումբներից մեկում: Tert.am Life-ի հետ զրույցում նա պատմել է առաջին աշխատանքի, սեփական միջոցներով ծախսերը հոգալու և աշխատանքը սիրելու մասին:

Մաշի խոսքով՝ աշխատելու իր ցանկությանը սկզբնական շրջանում է դեմ է եղել հայրը: «Անկեղծ ասած, հայրս դեմ էր, որ աշխատեի, հեշտ չհամոզեցինք, բայց իմ ավագ գործընկերներից Արսեն Սաֆարյանը խոսեց հայրիկիս հետ, ասաց, որ վստահելի ձեռքերում եմ: Հայրիկիս համոզեցինք և սկսեցի աշխատել, ինչն իմ կյանքում շատ բան փոխեց: Ձեռք բերեցի լավ ընկերներ, փորձ, իմ կոլեկտիվում ընտանեկան մթնոլորտ էր, վեճ երբեք չի եղել, աշխատել ենք շատ հաճելի, դրական մթնոլորտում: Ինքս բնավորությամբ «սնդիկ» մարդ եմ, չեմ կարող անընդհատ տանը նստել, աշխատել սիրում եմ: Բեմում անընդհատ շփվում էի հանդիսատեսիս հետ, ստանում ծափահարություններ, ինչը երգչուհուն միշտ պետք է»,- պատմեց նա:

Ըստ երգչուհու՝ առաջին աշխատավարձ ստանալու օրն այնպես չէ, որ շատ, բայց ոգևորված էր, որովհետև վաստակել էր իր սեփական գումարը: «Ինքս երբեք ծնողներիցս գումար խնդրել չեմ սիրել, հաճելի էր, երբ վաստակում էի սեփական գումարս: Չեմ հիշում, թե առաջին աշխատավարձս ինչպե՞ս ծախսեցի, բայց, երևի, ինձ համար հագուստ, կոշիկներ եմ գնել,- ասաց նա և հավելեց, որ սեփական ծախսերն ինքնուրույն հոգալն ինքնավստահություն է տալիս,- Նախկինում, երբ ծնողներիցս գումար էի խնդրում, դա ինձ շատ բարդ էր տրվում, իսկ հիմա կարիքը չկա, կարողանում եմ ինքս հոգալ ծախսերս: Որքան էլ շատ հարմարվող մարդ եմ, իմ ծախսերը հոգալը բարդ է: Ցանկացած աղջիկ էլ սիրում է գեղեցիկ հագնվել, ունի իր ծախսերը»,- ասաց նա:

Մաշը նկատեց, որ աշխատանքը նաև դեպի կայացում տանող ճանապարհ է: «Չեմ սիրում այն մարդկանց, ովքեր նստում են տանն ու սպասում ինչ-որ բանի, պետք է ձգտում ունենալ: Եթե նույնիսկ չերգեի, ինչ-որ այլ բանով կզբաղվեի, չէի կարող ոչինչ չանել: Հետո, երբ սկսում ես աշխատել, անընդհատ նոր բաներ ես սովորում, ավելիին ձգտում: Հատկապես երբ զբաղվում ես սիրելի գործով, շատ հաճելի է, իսկ եթե չսիրես աշխատանքդ, պետք է հաշվես տուն գնալու ժամերը»,- նշեց նա:

Երգչուհին վերհիշեց, որ երբ կարանտինի ընթացքում չէր աշխատում, շատ բարդ էր: «Կարոտել էի գործընկերներիս, հանդիսատեսիս: Նախկինում լինում էր, երբ չէի կարողանում աշխատանքի գնալ, խնդրում էի ուրիշ մեկին կանչել, բայց այդ ժամանակ զարմանում էի, թե ինչպես թեկուզ մեկ օր աշխատանքի չեմ գնացել: Բեմը, իսկապես, իմ տարերքն է, առանց դրա կխելագարվեմ: Կարանտինի ընթացքում տանը միացնում էի իմ տեխնիկան, երգում այնպես, կարծես դիմացս հանդիսատես լիներ»,- եզրափակեց նա:

«Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել«Հաղթանակ» կամրջի տակ 40-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել Ռոստովի մարզում նավթաբազայի վարչական շենքերն են վնասվել ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էՕրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվներըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՆոր «բոյևիկ»՝ Երևանում․ կրակված պարկուճներ, բիտաներ, արնանման հետքեր․ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Չկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակման Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Արդյո՞ք կարող եք հրաժարվել պատվաստանյութերից. ի՞նչ է սահմանում օրենքը Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունըՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին