Երևան, 27.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արտակ Թովմասյանի ձեռնարկած նախագիծը բավականին հեռանկարային է, հայրենասիրական է. Վարդան Այվազյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Մամուլում շրջանառվում է տեղեկություն այն մասին, որ «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնությունը պառակտվել է, քանի որ դրա որոշ անդամները առանձնացել են։ «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամներից մեկն էլ ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանն է, որից ԼՈՒՐԵՐ․com-ը փորձեց ճշտել՝ արդյոք շարունակում է համագործակցել «Երրորդ ուժ»-ի շրջանակներում, թե ոչ։

«Մինչև «Երրորդ ուժ» նախաձեռնությունը՝ ես, որպես անհատ քաղաքացի, անդամակցում էի «Հայահավաք» շարժմանը: Այնուհետև այդ շարժման մասնակիցների կազմում հանդիպում ունեցանք Արտակ Թովմասյանի հետ և քննարկումների արդյունքում «Հայահավաք» շարժումը՝ իր նախաձեռնողների կազմով որոշեց միանալ «Երրորդ ուժ»-ի քաղաքացիական նախաձեռնությանը»,-նշեց «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Վարդան Այվազյանը։

Ըստ Վարդան Այվազյանի խոսքերի, երբ «Հայահավաքը» միացավ «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնությանը այդ ժամանակ ներկայացուցիչների համատեղ գործելու պայմանավորվածությունները եղան բացառապես, քաղաքացիական շարժման ձևաչափում, որի թիվ մեկ խնդիրը վարչապետի հրաժարակին հասնելն էր․ «Հետագայում, երբ արդեն սկսվեց քննարկվել, թե ինչպիսի քաղաքական ճանապարհ պետք է անցնեն, այդ ժամանակ արդեն Արտակ Թովմասյանը նշեց, որ քաղաքական ուղին պատրաստվում է անցնել միայնակ՝ իր կողմից ձևավորվելիք քաղաքական թիմով, որը ներկայում լծված է կուսակցության շինարարության գործին, և որ քաղաքական ճանապարհ անցնելու առումով իր պատկերացումները փոքր-ինչ այլ են։ Նա պնդեց, որ«Երրորդ ուժ»-ի շրջանակներում Արամ Սարգսյանի, Արագած Ախոյանի, Արշակ Զաքարյանի և Տիգրան Չոբանյանի հետ համագործակցությունը տեսնում է միայն քաղաքացիական շարժման, այլ ոչ թե քաղաքական  դաշինքի ձևաչափում»,- ասաց Վարդան Այվազյանը՝ հավելելով, որ «Հայահավաքի» ներկայացուցիչները այդ խոսակցությունից հետո քաղաքակիրթ ձևով առանձնացան «Երրորդ ուժ»-ից։

Մեր այն հարցին, թե ինքը արդյոք չի պատրաստվում միանալ իր գործընկերներին՝ «Հայահավաքին» և  հեռանա «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնությունից, պատասխանեց․ «Ես բավականին երկար զրուցեցի Արտակ Թովմասյանի հետ, որից հետո հասկացա, որ Արտակ Թովմասյանի ձեռնարկած նախագիծը բավականին հեռանկարային է, հայրենասիրական է։ Ես մեծ հաճույքով համաձայնեցի աջակցել կուսակցաշինության գործընթացին և հիմա՝ այս պահի դրությամբ, բավականին հագեցած գրաֆիկով լծված եմ այդ գործին, միևնույն ժամանակ ուզում եմ նշել, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ իմ գիտելիքները ծառայեցնել նաև ոչ միայն «Հայահավաք»-ի իմ ընկերներին, այլև ցանկացած հայրենասիրական առաքելության, որն ուղղված է պետականության վերականգնմանը»,- ասաց Վարդան Այվազյանը՝ նշելով, որ թե՛ «Հայահավաքի» կազամակերպության  և թե՛ «Երրորդ ուժ»-ի ներկայացուցիչները հայրենասիրական արդար մղումներով շարժվող մարդիկ են, որոնք փորձ են անում ժամ առաջ մեր երկիրը դուրս բերել այս ճգնաժամային իրավիճակից։

Հիշեցնենք, որ «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնությունը ձևավորել էր վերջերս՝ «Թովմասյան» հիմնադրամի նախագահ Արտակ Թովմասյանի կողմից։ «Երրորդ ուժը» ընդդիմադիր նախաձեռնություն է, որի մաս էին կազմել նաեւ «Հայահավաք» նախաձեռնության անդամները՝ Արագած Ախոյանը, Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Գասպարի Սարգսյանը, Արշակ Զաքարյանը, և այլք։ 

Զվարթ Պետրոսյան

Մենք ստեղծելու ենք նոր քաղաքական օրակարգ և համախմբենք միանգամայն նոր մարդկանց. Արտակ Թովմասյան

Պարո՛ն Փաշինյան, Դուք դարձել եք պարտության և կապիտուլյացիայի խորհրդանիշ. Արտակ Թովմասյան

Հայաստանում նրանց իշխանավարության ամեն մի ժամը բերելու է նորանոր խայտառակ ձախողումների. Արտակ Թովմասյանը՝ ՀՀ իշխանությունների մասին

Նիկոլ Փաշինյանին կա՛մ խաբում են, ենթարկում շանտաժի և ստիպում ստորագրել փաստաթղթեր, կա՛մ այս սցենարը նրան ձեռնտու է. Արտակ Թովմասյան

Մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի այսուհետ քաղաքականության մեջ լինեն խաղի նոր կանոններ. Արտակ Թովմասյան

Մեր նոր քաղաքական թիմով մասնակցելու ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններին. Արտակ Թովմասյան

Մեր նոր ձևավորվող քաղաքական թիմում կարևորվելու են հոգևոր և ազգային արժեքները. Արտակ Թովմասյան

Տնտեսական լարվածությունն ավելի է խորացնում արտագաղթի տեմպերը․ մեր թիմը մշակում է զարգացման ծրագրեր․ Արտակ Թովմասյան

Արտակ Թովմասյանը և իր թիմի՝ IT ոլորտի մասնագետներն առաջ են քաշել Հայաստանի հետագա զարգացման համար անհրաժեշտ և առաջնահերթ քայլեր

Ստի, կեղծիքի և պարտության սիմվոլ իշխանությունը օր առաջ պետք է հրաժարական տա. Արտակ Թովմասյան

Արմեն Սարգսյանը հանդիպել է Արտակ Թովմասյանի հետ (տեսանյութ)

Գործարարները, որոնք այսօր որոշակի կապեր ունեն իշխանության հետ, հետագայում պետք է չվախենան իրենց բիզնեսի համար. Արտակ Թովմասյան

 
Ինչի՞ սպասել. իրավականության սկզբունքի զրոյացում ու... ոչ միայն. «Փաստ»Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել. «Փաստ»Apple-ը շնորհանդես կանցկացնի սեպտեմբերի 9-ինԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Սևանում․ լճից դուրս է բերվել տղամարդու մարմին. պարանոցին եղել է կապված քարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Իզմայիլի նավահանգստում խոցել են ռազմական նշանակության բեռներ տեղափոխած նավերՍամվել Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել Poland Open միջազգային մրցաշարումԴեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ․ ՆԳՆ-ն՝ Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհի մասինՀայաստանը հայտնվել է Արևմուտքի գեոպոլիտիկ թակարդում. Մհեր ԱվետիսյանԹուրքիան $2,4 մլն է վճարելու Թրամփի հետ կապեր ունեցող ամերիկյան լոբբիստական ընկերությանըԾուխն ու կրակը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. խոշոր հրդեհ՝ Մյասնիկյան պողոտայումԱճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Chevrolet»-ը և «Tesla»-նՎթար է․ ջուր չի լինելուԶելենսկին հանձնարարել է ուժեղացնել Զապորոժիեի պաշտպանությունըԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՍայաթ-Նովա գյուղում 44–ամյա թմրամոլի են բացահայտելՄահացել է դերասան Թիմ ՔարրինԳյուղական կյանք և ավանդույթներ․ Բերքի տոն 2026Ֆրանկֆուրտի օդանավակայանի 6 աշխատակից մալարիայով է վարակվել, մեկը մահացել էMeta-ն կվճարի 17 միլիարդ դոլար ԱՄՆ-ում երեխաների պաշտպանության պատմական համաձայնագրի շրջանակներումԲախվել են Գյումրիից քաղաքացիներ տեղափոխող «Ford»-ն ու «Tesla»-ն․ «Ford»-ը կողաշրջվել է․ կա 9 վիրավորՄեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրվարույթի նյութերըՄեծ Բրիտանիայի ԱԳՆ աշխատակիցները գործադուլի են դուրս եկել՝ ի նշան բողոքի կրճատումների դեմՈւսանողները դարձել են շատ պրագմատիկ և բուհ դիմելիս հաշվի են առնում շատ հանգամանքներ. Ատոմ ՄխիթարյանՍեփական մեղքերը թողած՝ ռուսներից ենք պահանջում մեղա գա՞ն. Արշակ ԿարապետյանԹրամփը հայտարարել է, որ չի շտապում Իրանի հետ բանակցությունների հարցում42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորածԻրանում հայտարարել են ԱՄՆ-ի հարվածներից հետո բանակի կարողությունների վերականգնման մասին Ինչ գին կունենա ոսկին առաջիկայում Նոր քաղաքական բախման նախաշեմին․ հանրաքվե, Տիգրանաշեն և արտաքին ճնշումներ. Էդմոն Մարուքյան Սահմանը պահող գյուղացուն աջակցություն տալու համար ինձ մեղադրում է մի իշխանություն, որի նախարարները ստանում են 8 միլիոն դրամ պարգևավճար. Իրինա ՅոլյանՓեզեշքիանը և Պուտինը կհանդիպեն Ղրղզստանում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Լոռու մարզում 36-ամյա վարորդը «JCB» մակնիշի տրակտորով կողաշրջվել է Նեպալի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով առնվազն 16 մարդ է զnhվել 42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած Յոթ տարեկան աղջիկը էլեկտրահարվել է խանութի պաղպաղակի սառնարանիցՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահի հետ Ջրվեժում երթևեկության փոփոխություն կլինի Նեպալում աղետի հետևանքով անհետ կորել է ավելի քան 290 օտարերկրյա զբոսաշրջիկ Դատական համակարգը լուծարեք, ՔՊ վարչության նիստերում կալանքի որոշումները տվեք. Ղազինյանը՝ ՔՊ-ին Դոլարի և եվրոյի փոխարժեքների ծանոթացում Զելենսկին դիմել է Չինաստանին Թրամփի վարչակազմը կասեցրել է ամբողջ աշխարհում վիզայի հարցազրույցների նշանակումները 6000 վոլտ լարման հարված. երկու փոքրիկ աղջիկ էլեկտրական վնասվածք են ստացել․ մեկը փորձել է ընկերուհուն փրկելՏրանսպորտը թոշակառուների գրպանին ավելի ծանր է հարվածում, քան աշխատող քաղաքացիներին. Հրայր Կամենդատյան«Մանչեսթեր Սիթի»-ն հայտարարել է թանկարժեք տրանսֆերի մասին. պաշտոնական Ուկրաինան ակնհայտորեն պարտվում է հակամարտությունում․ Պեսկով Հանրային և միջազգային ճնշման մարտավարությունը պետք է շարունակենք և ավելի ազդեցիկ դարձնենք. Աննա ԿոստանյանՉինաստանի և Նեպալի սահմանին սողանք է տեղի ունեցել. կան հարյուրավոր անհետ կորածներ Իշխանությունը զավթել է թե´ գործադիր մարմինները, թե´ ՏԻՄ-երը. Արեգ Սավգուլյան