Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի փրկարարներն այսօր հայտնաբերել և տարհանել են ևս 5 զինծառայողի աճյուն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱդրբեջանի վերահսկողության տակ անցած հարավային թևում՝ Ջրականի (Ջաբրայիլ) և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները հայտնաբերել և տարհանել են ևս 5 զինծառայողի աճյուն, տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Զինադադարից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Արցախի օկուպացված տարածքներից հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1523 է, որից 25-ը նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են, մյուսները պատերազմի ընթացքում զոհված զինծառայողներ, կամավորներ կամ պահեստազորայիններ:
ԱԻ պետական ծառայությունն առաջիկա օրերին ևս կշարունակի որոնումները, այսուհետ՝ ըստ անհրաժեշտության:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



