Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Նոր պարեկային ծառայությունում կրկնակի բարձր են վարձրատրվելու, քան բանակում ծառայող շարքային պայմանագրայինները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանում գործարկվող պարեկային ծառայության աշխատակիցների համար նախատեսվող աշխատավարձի չափը կրկնակի բարձր է, քան ՀՀ զինված ուժերում ծառայող շարքային պայմանագրայինները։

Կառավարության որոշմամբ՝ նորաստեղծ պարեկային ծառայության աշխատակիցները հուլիսից կստանան  նվազագույն հաշվարկային 320 հազար դրամ (հարկված՝ 245 հազար դրամ) աշխատավարձ։ Համեմատության համար նշենք, որ ներկայումս ՀՀ զինված ուժերում ծառայող շարքային կազմի պայմանագրային զինծառայողների նվազագույն մաքուր աշխատավարձը 120 հազար դրամ է։ Մարտական հերթապահության մեջ ընդգրկված շարքային պայմանագրայինները նվազագույնը ստանում են 180 հազար, իսկ առավելագույնը՝ 210 հազար դրամ աշխատավարձ, իսկ սերժանտական կազմի  պայմանագրային զինծառայողների աշխատավարձը տատանվում է 250-260 հազար դրամի սահմաններում (հարկված)։ Ընդ որում, վերջին անգամ շարքային կազմի զինծառայողների աշխատավարձերի դրույքաչափերը վերանայվել են 2019 թվականի հունիսի 1–ից, մասնավորապես՝ շարքային պայմանագրային զինծառայողների աշխատավարձը բարձրացել է 23 հազար դրամ կամ 13.7 տոկոսով, իսկ սերժանտ պայմանագրայիններինը (դասընթաց անցած)՝ 49 հազար դրամ, կամ 22 տոկոսով:

Կառավարությունը պարզաբանել է, որ նորաստեղծ պարեկային ծառայության աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումը պայմանավորված է դեռևս 2020-ին ծառայության սովորողների համար հայտարարված ընդունելության ժամանակ հրապարակված նվազագույն հաշվարկային աշխատավարձի խոստմանը՝ մոռանալով օրեցօր խորացող ճգնաժամի արդյունքում կրճատված բյուջեի եկամուտների և ավելացող պարտքի մասին։ Նման իրավիճակում հարց է առաջանում, մի՞թե մեր երկրի սահմանների անվտանգության և սոցիալ–տնտեսական խնդիրների հաղթահարման առաջնահերթությունը Երևանում հասարակական կարգը պահող ոստիկանների ավելացումն է։ Այն, որ հետպատերզմյան Հայաստանում այս որոշումը հարուցել է հանրության դժգոհությունը, միանգամայն արդարացված է։ Պատերազմի արհավիրքի միջով անցած պայմանագրայինները, ինչպե՞ս պետք է ապահովեն բանակի մարտունակությունը և պատրաստվեն առաջիկա մարտահրավերներին, երբ պետությունը պատերազմից շատ չանցած նման խտրական մոտեցում է ցուցաբերում, այն դեպքում, երբ Արցախի տարածքների զիջման արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի սահմանը զգալի երկարել է և մեր զինված ուժերը անվտանգային նոր սպառնալիքների առաջ են։ Այս իրավիճակում խելամիտ կլիներ, որ կառավարությունը նախ և առաջ մտածեր բյուջեի համար լրացուցիչ մուտքեր ապահովելու և զինծառայողների սոցիալական ապահովության երաշխիքների վերանայման մասին։

Հիշեցնենք՝ նորաստեղծ պարեկային ծառայությունն առաջին փուլով գործարկվելու է Երևանում  2021 թվականին, այնուհետև ամբողջ հանրապետությունում՝ մինչև 2022 թվականի առաջին եռամսյակը:

Նոր պարեկային ծառայությունը հագեցված է լինելու զենքի նոր հատուկ միջոցներով, տրանսպորտային միջոցներով, տեխնիկական սարքավորումներով:

Ջրամբար գյուղում գայլերի ոհմակի հարձակման հետևանքով գառներ են անկելԺաննա Անդրեասյանը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները Երևան-Սևան ավտոճանապարհին «Opel»-ը բшխվել է ճանապարհի բաժանարար գոտում եղած ծառերին ու հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում «Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինԱրեգակը մոտ կես միլիոն կիլոմետր տրամագծով հսկայական ելուստ է արձակել, որը, հնարավոր է, չհասնի Երկրին Հայաստանը մտել է մի փուլ, որտեղ բարդ հարցերի ճիշտ լուծումները «այո»-ի և «ոչ»-ի պարզ հակադրությունից դուրս են, բայց ճիշտ լուծումները գտնելու համար հանրային երկխոսություն է պետք. Հովհաննիսյան ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով՝ 10:0 Հայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ ՄխիթարյանՀութիները հայտնել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ թիրախավորելու մասին Որոշ ուսուցիչների աշխատավարձը կփոխվի․ ում կվճարեն 300 հազար դրամ 328 մլն դրամ լրացուցիչ հատկացում՝ բարձր մարզական արդյունքներ գրանցած մարզիկների և մարզիչների անվանական թոշակների համար Վենսն ասել է, որ ԱՄՆ-Իրան հակամարտությունը չի վերածվի անվերջ պատերազմի Առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ. եղանակի տեսություն Օմանի ափերի մոտ՝ Հորմուզի նեղուցում, նավ է բռնկվել Խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. Չալաբյան ԱՄՆ–ում ուղղաթիռներ են բախվել. կա 3 զոհ Նոյեմբերի 1-ից մեծ փոփոխություն՝ անձնագրերի և ID քարտերի տրամադրման համակարգում Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբԻնչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականինՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՌուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 30-ի դրությամբ Հայտնի է Իսրայելում խորհրդարանական ընտրությունների հաղթողը Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր ԱվետիսյանԼույս չի լինելու Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ G20-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու համար «Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Այսօր մրցահարթակ դուրս կգա Ալեքսանդրա Գրիգորյանը․ ծանրամարտի ԱԱ Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարի աստղ Պատրիկ Ստյուարտը Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԱլիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին․ Report Իրանն ԱՄՆ-ից պահանջել է ապացուցել Հորմուզի նեղուցը ականներից մաքրելու մասին հայտարարությունը Արեգակնային համակարգում նոր գաճաճ մոլորակի թեկնածու է հայտնաբերվել