Թուրքիայի քրդամետ կուսակցությունը փողոց դուրս գալու արգելքների հարցով դիմել է Սահմանադրական դատարան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ) դիմել է երկրի Սահմանադրական դատարանին՝ պահանջելով անօրինական համարել տարբեր գավառներում պարբերաբար հայտարարվող փողոց դուրս գալու արգելքները: Այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:
Կուսակցությունը դատարանին ներկայացրած դիմումի մեջ նշել է, որ այդ արգելքները դեմ են սահմանադրության 13, 15 և 23-րդ հոդվածներին, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական համաձայնագրին կից 1-ին արձանագրության 5-րդ կետին: ԺԴԿ-ն հորդորել է համապատասխան միջոցներ ձեռնարկել կամայական այդ որոշումներին վերջ տալու համար:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում
5
33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով



