«Իմ անվանակարգում ես պարտվեցի...»․ Անահիտ Կիրակոսյանը՝ «Լավագույն երիտասարդ դերասանուհի» մրցանակը չստանալու մասին
ԼԱՅՖTert.am Life–ն իր ընթերցողներին պատմել է «Արտավազդ» մրցանակաբաշխության մասին, որի ժամանակ թատրոնի ոլորտի ներկայացուցիչները ստացել են իրենց գնահատականը՝ «Արտավազդ» մրցանակի տեսքով։
Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը նոմինացված էր «Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում՝ «Ննջասենյակային զավեշտ» ներկայացման մեջ դերակատարմամբ։ Այս անվանակարգում մրցանակ ստացան 2 դերասանուհի՝ Հռիփսիմե Նահապետյանը և Մարիկա Դովլաթբեկյանը։
Անահիտը մրցանակաբաշխությունից հետո անդրադարձել է միջոցառմանը և գրել․ «Ավարտվեց «Արտավազդ» մրցանակաբաշխությունը, շնորհավորում եմ բոլոր մրցանակակիրներին, ամեն ինչ շատ գունեղ ու գեղեցիկ էր կազմակերպված, ուրախ եմ, որ այս ամենի մի մասնիկը դարձա։
Հ.Գ. իմ անվանակարգում ես պարտվեցի... Շնորհակալ եմ բոլորիդ դրական էներգիայի և նամակների համար։ Ձեր սերն իսկապես տեղ է հասնում»։
Միջոցառման մանրամասներին ու բոլոր մրցանակակիրներին կարող եք ծանոթանալ մեր նյութում։