Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ՄԱՐՏԻ)․ Ռոբերտ Քոչարյանն ընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ․ «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

ԱՄՆ` Բժիշկների օր, Իսպանիա` Ծաղկի օր, Մալազիա՝ Սուլթան Կալանտանի օր, Պաղեստին՝ Հողի պաշտպանության օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1913 –ծնվել է օպերային երգիչ Նար Հովհաննիսյանը։

1935 –վախճանվել է կոմպոզիտոր Ռոմանոս Մելիքյանը։

1936 –ծնվել է արձակագիր Նորայր Ադալ յանը:

1984 –վախճանվել է հայ խորհրդային պատմաբան Հրանտ Օգանեսովը:

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Չեխիայի հետ: - «Կարմիր խաչ» միջազգային կազմակերպության միջնորդությամբ Ասկերանի շրջանում իրականացվել է հայ և ադրբեջանցի ռազմագերիների և զոհերի աճյունների՝ ղարաբաղյան պատերազմի ընթացքում արձանագրված ամենամեծ փոխանակումը:

1998- կայացել է արտահերթ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը. Ռոբերտ Քոչարյանն ընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ։

2004-Հայաստանի Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիել յանը ծեծի է ենթարկվել իր տան մերձակայքում:

2007-ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը միաձայն ընդունել է Հրանտ Դինքի սպանությունը դատապարտող բանաձև, որում հատուկ մատնանշվել է, որ «Ակոսի» խմբագրապետը «դատական հետապնդման էր ենթարկվում Թուրքիայի քրեական օրենսգրքի 301րդ հոդվածով` հայերի 1915 թվականի կոտորածը ցեղասպանություն որակելու համար»:

2011-Րաֆֆի Հովհաննիսյանը դադարեցրել է հացադուլը, բայց նշել, որ պայքարը չի դադարեցնում:

2016- ԱՄՆ-ի Հավայի նահանգը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

ԱՇԽԱՐՀ

1746 - ծնվել է իսպանացի հայտնի գեղանկարիչ Ֆրանցիսկո Գոյան։

1757 -ծնվել է ֆրանսիացի ֆիզիկոս, քիմիկոս Ժան Ֆրանսուա Պիլատեր-դե-Ռոզիեն, որը հանդիսանում է ավիացիայի պիոներներից մեկը:

1775 -բրիտանական խորհրդարանն ընդունել է օրենք, ըստ որի, հյուսիսամերիկյան գաղութներին արգելվել է Բրիտանիայից բացի առևտուր անել որևէ այլ երկրի հետ:

1814 -հականապոլեոնական դաշնակցային զորքերը գրոհով գրավել են Փարիզը, որով իսկ վերջ են տվել Նապոլեոնական պատերազմներին:

1820 -առաջին ամերիկացի միսիոներներն ափ են իջել Հավայան կղզիներում:

1842- Ջորջիա նահանգի Լոնգ քաղաքի ամերիկացի բժիշկ Քրոուֆորդ Լոնգը առաջին անգամ կիրառել է անեսթեզիան վիրահատության ժամանակ։ Վզի ուռուցքի հեռացման ժամանակ օգտագործվել է եթեր:

1844 –ծնվել է ֆրանսիացի բանաստեղծ Պոլ Վեռլենը։

1850- ամերիկյան «Royal Adelaide» շոգենավը Մեծ Բրիտանական Մարգիտ քաղաքի մոտ վթարի է ենթարկվել՝ բախվելով ժայռին, ինչի հետևանքով զոհվել է մոտ 400 մարդ։

1853 - ծնվել է հոլանդացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի և էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ Վինսենթ վան Գոգը։

1856 -Ղրիմի պատերազմի ավարտով Փարիզում կնքվել է հաշտության պայմանագիր, ըստ որի, Սևաստոպոլի և ղրիմյան այլ քաղաքների փոխարեն, որոնք անցել են Ռուսաստանին, Թուրքիան ստացել է Կարս քաղաքը, Մոլդովայի կոմսությունը և Դանուբ գետի դելտան:

1858 -ֆիլադելֆիացի Հայմեն Լիպմենը արտոնագրել է մատիտ, որի ծայրին հարմարեցված է ռետին:

1867 - ԱՄՆ-ը 7,2 միլիոն դոլարով Ռուսական Կայսրությունից գնել է Ալ յասկան և Ալեուտյան կղզիները:

1880 -Ֆրանսիայում արգելվել է ճիզվիտների գործունեությունը:

1894 –ծնվել է ռուս խորհրդային ավիակոնստրուկտոր Սերգեյ Իլ յուշինը:

1905 -Կրետե կղզում հույները ապստամբել են թուրքական կայսրության դեմ:

1925 –վախճանվել է ավստրիացի փիլիսոփա Ռուդոլֆ Շտայները։

1934 -«Պրավդա» թերթում առաջին անգամ օգտագործվել է «ՏԱՍՍ-ը լիազորված է հայտարարել» բառակապակցությունը:

1945- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորհրդային և լեհական զորքերն ազատագրել են Գդանսկը:

1950 -Նյու Ջերսիում ցուցադրվել է նոր հայտնագործված ֆոտոտրանզիստորը:

1970 –ԽՍՀՄ-ում էկրան է բարձրացել Վլադիմիր Մոտիլի «Անապատի սպիտակ արևը» ֆիլմը, որ դարձել է կուլտային:

1972 -Վիետնամական պատերազմի ժամանակ հյուսիսվիետնամական զորքերը սկսել են Զատիկի գրոհային օպերացիան:

1976 -լոնդոնյան ակումբներից մեկում Sex Pistols խմբի առաջին համերգին հավաքվել է 50 հոգուց կազմված ամբոխ: Սկսվել է երաժշտական պանկ-շարժումը:

1981 - ԽՍՀՄ-ն առաջին անգամ անցել է ամառային ժամանակի։

1987- լոնդոնյան աճուրդում 50 միլիոն դոլարով վաճառվել է Վան Գոգի «Արևածաղիկները» նկարը:

1989 - տեղի է ունեցել Լուվրի բուրգի հանդիսավոր բացումը։

2020 -վախճանվել է հույն քաղաքական գործիչ, գրող, հակաֆաշիստ Մանոլիս Գլեզոսը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ G20-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու համար «Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Այսօր մրցահարթակ դուրս կգա Ալեքսանդրա Գրիգորյանը․ ծանրամարտի ԱԱ Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարի աստղ Պատրիկ Ստյուարտը Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԱլիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին․ Report Իրանն ԱՄՆ-ից պահանջել է ապացուցել Հորմուզի նեղուցը ականներից մաքրելու մասին հայտարարությունը Արեգակնային համակարգում նոր գաճաճ մոլորակի թեկնածու է հայտնաբերվել Երկրներ, որոնք այս տարի գազ չեն ունենաԵգիպտոսը Կարմիր ծովի ռազմականացումը անընդունելի է համարում Կանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ Իշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա Կոստանյան76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ Հակոբյանը Ալիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանՍուրեն Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջիկա անելիքները Ժողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԱմիօ բանկի Վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը Forbes-ի հատուկ հրապարակման շրջանակում անդրադարձել է կայուն ֆինանսավորման դերինԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում երեք նավթատար լցանավ է պայթել ԶՊՄԿ-ի նախաձեռնությամբ ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունումՆոր Գեղի-Աշտարակ ճանապարհին «Nissan»-ը բшխվել է հողաթմբերին ու քարերին և հայտնվել դաշտում. կա վիրավnր ՀՀ-ում նոյեմբերի 1-30-ը որոշ բժշկական արտադրատեսակներ, դեղորայք, կոշկեղեն, տան և ինտերիերի պարագաներ, անվադողեր և այլն կդրոշմավորվեն Տավուշի մարզի Մովսես բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ Վահագն Ալեքսանյանին պետք է շտապ մանդատից զրկել. Աննա ԿոստանյանԵրևանից Միներալնիե Վոդի ուղևորվող «Ազիմուտ» ավիաընկերության ինքնաթիռը թռիչքից կարճ ժամանակ անց վերադարձել է «Զվարթնոց» օդանավակայան Իսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին. Աննա Կոստանյան72-ամյա թոշակառուն թունավոր հեղուկ է խմել և մահացել Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները չեն ներառում ԵՄ մասնակցությունը Եվրոպական կենտրոնական բանկի տնօրենը հայտարարել է հրաժարական տալու մասին Ռուսաստանը ենթարկվել է անօդաչուների ամենազանգվածային հարձակումներից մեկին. խոցվել է 1200 ԱԹՍ