Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են 2 ջոկատով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինվորականների ու պահեստազորայինների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) և Վարանդայի(Ֆիզուլի) շրջաններում՝ 2 ջոկատով:
Նշենք, որ Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում, գյուղական ու քաղաքային համայնքներում, դիրքային, լեռնային ու անտառային հատվածներում, Արցախի փրկարարները սկսած 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչ այսօր, բոլոր ուղղություններում իրականացրել են փրկարար-որոնողական աշխատանքներ:
Զինադադարից հետո հայտնաբերվել է ընդհանուր 1524 աճյուն:
Այժմ որոնումներն իրականացվում են ըստ անհրաժեշտության, պարտադիր տարածքին ծանոթ կամ ռազմական գործողություններին մասնակցած ուղեկցորդի մասնակցությամբ:
ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



