Երևան, 24.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ստացվում է, որ կիրթ և հայրենասեր մարդիկ հարկավոր չեն․ «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջին օրերին ակտիվ քննարկումների թեմա է դարձել ակադեմիական քաղաք կառուցելու թեման։ Արժե նկատել, որ Երևանից դուրս ակադեմիական կենտրոններ ստեղծելու գաղափարը նոր չէ, քանի որ դեռ նախորդ դարի կեսերից սկսած այդ մասին առաջարկներ եղել են։ Սակայն այնպես չէ, որ ուղղակի առանձին ակադեմիական քաղաք է կառուցվելու, քանի որ Փաշինյանն իր մարզային այցելության ժամանակ հայտարարեց, թե այն պետք է տեղի ունենա բուհերի շենքերի վաճառքի հաշվին, իսկ դա նշանակում է, որ այդ բուհերը պետք է տեղափոխվեն ակադեմիական քաղաք։ Բայց բուհերի շենքերը վաճառելու և փոխարենը ակադեմիական քաղաք ստեղծելու գաղափարը բազմաթիվ փորձագետների համոզմամբ, մի կողմից՝ խնդրահարույց է, իսկ մյուս կողմից՝ մեր ունեցած ռեսուրսների պարագայում՝ անիրատեսական։

Անգամ իրենց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն է հայտարարում, թե ակադեմիական քաղաք կառուցելու համար մեծ ներդրումներ են անհրաժեշտ, միայն շենքերի մի մասի վաճառքից ձևավորված գումարով հնարավոր չէ ստեղծել նման կառույց: Բացի այդ, մասնագետները բարձրաձայնում են, որ ոչ մի երկրում նման նախադեպ չի եղել, որ երկրում գործող բուհերի շենքերը վաճառեն, դուրս բերեն կրթական համակարգի հաշվեկշռից ու հենց այդ միջոցների հաշվին նոր կրթական քաղաք ստեղծեն։ Հիմնականում, եթե որոշվում է, որ պետք է ժամանակակից պահանջներին համապատասխան առանձին կրթական համալիր կառուցել, ապա այն կատարվում է հատուկ դրա համար նախատեսված ֆինանսական միջոցների հաշվին։ Անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ բուհական շենքերի մեծ մասն իրենից պատմական և ճարտարապետական արժեք է ներկայացնում։

Եվ այդ է պատճառը, որ եվրոպական շատ երկրներում անգամ միջնադարյան ոճի բազմաթիվ համալսարանական շենքերը պահպանվել են որպես պատմական և մշակութային արժեք։ Իսկ որոշ դեպքերում էլ հենց հնությունն է մի յուրահատուկ բրենդ դարձել նրանց համար։ Հաջորդը. միայն մայրաքաղաքից դուրս համալսարանական քաղաք կամ ժամանակակից կրթական համալիր կառուցելը բավարար չէ, անհրաժեշտ է լինելու ստեղծել բազմաթիվ լրացուցիչ ենթակառուցվածքներ, որոնք թույլ կտան, որ ուսանողները կարողանան հարմարվել նոր պայմաններին։ Իսկ թե այդ ի՞նչ միջոցների հաշվին պետք է հնարավոր լինի ստեղծել այդ ենթակառուցվածքները, մնում է հարցական։ Մյուս կողմից էլ՝ միայն ակադեմիական քաղաքի կառուցմամբ երկրում կրթության որակը չի բարելավվի, դրա համար շատ լուրջ ներդրումներ և նախաձեռնություններ են անհրաժեշտ, բայց, ինչպես ցույց է տվել ժամանակը, իշխանությունները ոչ թե բարեփոխել, այլ ավելի են քանդել բուհական համակարգը, մատնել բարձիթողի վիճակի։

Ավելին, համակարգն իբր մի լավ վիճակում էր, կորոնավիրուսի տարածումից ի վեր գրեթե ամբողջությամբ անուշադրության է մատնվել։ Այս պարագայում կրթության որակից խոսելն ուղղակի անիմաստ է, քանի որ իշխանությունները հասցրեցին հայագիտական առարկաների նշանակությունը իջեցնել, կրթությունից ջնջել ազգային արժեհամակարգի ամրապնդմանը նպաստող բաղադրիչներից շատերը։ Մի խոսքով, իրենց քաղաքականությամբ ցույց են տալիս, որ իրենց կիրթ և հայրենասեր մարդիկ հարկավոր չեն, ինչքան պրիմիտիվ մտածելակերպ ունենան, այնքան հեշտ կլինի նրանց համոզել։ Կրթական համակարգի արժեզրկման վկայություններից մեկն էլ այն է, որ տեսնում ենք, թե ինչպիսի ցածր մասնագիտական որակներ ունեցող մարդիկ են բարձր պաշտոններ ստացել։ Դրա համար էլ այսօր մատաղ սերնդի ներկայացուցիչները չեն ձգտում գերազանց սովորել, քանի որ իրենց աչքի առաջ ունեն, թե ինչպես կարելի է, օրինակ՝ «քայլողների» մաս կազմել ու դրա միջոցով բարձր պաշտոն ստանալ։ Կրթությանը նոր բովանդակություն հաղորդելու համար անհրաժեշտ է, որ մասնագիտական բարձր որակներ ունեցող մարդիկ խրախուսվեն, իսկ այս ոլորտին հատկացվող գումարներն ավելացվեն, բայց դրա փոխարեն կրթության համար նախատեսված պետական հատկացումները կրճատվում են։

Հետո էլ Փաշինյանը խոսում է ուսուցիչների աշխատավարձերի նախատեսվող բարձրացումից։ Այդ որտեղի՞ց պետք է ակնկալել, որ ուսուցիչների ֆինանսավորումն իրոք կավելանա, երբ կրթությանը նախկինից ավելի քիչ միջոցներ են հատկացվելու։ Ու եթե այս համատեքստում Փաշինյանը խոսում է ուսուցիչների ատեստավորման մասին, ապա պետք է ակնկալել, որ նրա կողմից առաջ քաշվող գաղափարների տակ կրթական համակարգում կրճատումների նոր վտանգ է քողարկված։ Եվ վերջապես, պատահական չէ, որ հանկարծ իշխանությունները սկսել են կրթության մասին անիրական և խնդրահարույց ծրագրեր առաջ քաշել. թերևս դրանով ևս մեկ անգամ կփորձեն նոր քննարկումների թեմա նետել հանրային դաշտ՝ մարդկանց ուշադրությունը իրական խնդիրներից ու պարտության արհավիրքներից շեղելու նպատակով։

Արթուր Կարապետյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկնարկել է «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարըՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումԱրթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր2 զոհ, 5 վիրավոր. նոր մանրամասներ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի ողբերգական ավտովթարիցԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԱրտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատին12 Սուրբ վարդապետների հիշատակության օրն էՀիտլերի նախկին նստավայրն այրվել էՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ն հավատարմագրել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՆորայր Հախոյանը 1/8 եզրափակչում պարտվեց աշխարհի չեմպիոն Վախթանգ Լոլուային. ԱԱԼուգանսկին Ուկրաինայի հարվածի հետևանքով 1 մարդ ծայրահեղ ծանր վիճակում էՖրանսիայում սկսվել է զանգվածային բողոքի ցույցերի և անկшրգությունների նոր ալիք Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել Խոշոր ավտովթար Արենիում․ 2 վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները Գերմանիան ամեն օր բшխվում է Ռուսաստանի կողմից անկայունացման փորձերի․ Մերց Փաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք ՉալաբյանԱյսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման Խոջոյան «Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՄարտունու քաղաքապետի թեկնածուն հարցաքննվելուց հետո դուրս եկել հակակոռուպցիոն կոմիտեից. Փաստաբան Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը ՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԳիտական հետազոտությունների արդյունքները պետք է հիմք ծառայեն մեր որոշումների համար․ Ժաննա Անդրեասյան Ընդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի սննդի օբյեկտի գործունեությունը Փաշինյանը խոստովանե՞լ է, որ Հայաստանը նոր Սահմանադրություն պետք է ունենա․ ինչ է ասել վարչապետըԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՉինաստանը կոչ է անում վերջ դնել տիեզերական սպառազինությունների մրցավազքին Փարիզի փողոցներ են դուրս բերվել ժանդարմերիայի զրաhամեքենաները զանգվածային ցույցերից առաջ Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամ Երևան-Մոսկվա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել Օմսկում Ֆիլիպիններում ուսումնական թռիչքի ժամանակ բшխվել են երկու SF-260 ինքնաթիռ. կան զnhեր «Զվարթնոցում» հերթերից դժգոհությունները չեն դադարում․ ե՞րբ ՀՀ քաղաքացիները կկարողանան անձնագրի սքանավորմամբ հատել սահմանը Դատարանի որոշումը՝ հօգուտ Եկեղեցու․ ինչ է փոխվում կարգալույծ հռչակված հոգևորականների գործերովՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանԲաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ»Հորդանանում եկեղեցու վրա հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվել Ըմբշամարտի ԱԱ. Մալխաս Ամոյանն ու Սուրեն Աղաջանյանը պարտվեցին 1/8 եզրափակիչում Վայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ»Անձրևները կվերսկսվեն․ սպասվում է՝ ամպրոպ և քամու ուժգնացում Մի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութՄասկ. Որոշ քաղաքական գործիչներ լվանում են փողերը ԱՄՆ քարոզարշավների համար՝ օգնելով Կիևին ԱՄՆ-ն կարող է ևս մեկ ռազմական գործողություն իրականացնել Իրանի դեմ