Վարակից մինչև արվեստ. արգենտինացի քանդակագործը համավարակի ֆոնին բժշկական թափոններով արվեստի գործեր է ստեղծում (լուսանկարներ)
ՄՇԱԿՈՒՅԹԱրգենտինացի քանդակագործ Մարսելո Տոլեդոն, որը սովորաբար քանդակներ է ստեղծում և զարդեր պատրաստում, այժմ աշխատում է նոր նյութերով՝ բժշկական թափոններով՝ օգտագործված և վերամշակված դիմակներով, ձեռնոցներով և ներարկիչներով, գրում է Reuters-ը։
Ինչպես նշում է գործակալությունը, Տոլեդոն, որը զարդեր է պատրաստել նաև ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի և երգչուհի Մադոննայի համար, ցանկանում է սեպտեմբերին կայանալիք ցուցահանդեսի միջոցով ներկայացնել կորոնավիրուսի ցավալի հետևանքները։
«Ապագայի թանգարանը» ցուցահանդեսում ներկայացվող գործերը Տոլեդոն ստեղծել է հիվանդանոցներից, լաբորատորիաներից և մարդկանցից ստացած թափոնների միջոցով։
«Ես շատ ուրախ եմ ցավը գեղեցկության վերածելու հնարավորության համար, և այս ցուցահանդեսը դրա ապացույցն է»,- հավելել է 45-ամյա Տոլեդոն։


1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



