Թբիլիսյան խճուղում բախվել են Subaru-ն, Nissan-ը, Opel-ն ու Нива-ն. կա 5 վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեւանում, այսօր՝ ապրիլի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 14:30-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են Nissan, Subaru, Opel եւ ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երեւանի տարբեր հիվանդանոցներ։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երեւանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 1 մարտական հաշվարկ։
Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորների ինքնությունը։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



